«Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի
ՍՊՈՐՏ
«Արարատ-Արմենիան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին: Ակումբի կազմը համալրել է բրազիլացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վելթոնը:
26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական և պորտուգալական ակումբներում: Վելթոնն իր հայրենիքում խաղացել է կարճ ժամանակահատված, իսկ Պորտուգալիայում անցկացրել է 6 տարի: