Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Իսրայելի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.
. էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),
. սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,
. ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։