Իրանը մտադիր է հարվածել ԱՄՆ ռազմաբազաներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը պլանավորում է շարունակել Իսրայելի վրա հարվածները և նաև պատրաստվում է հարձակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով ռազմական հրամանատարության ծրագրերին ծանոթ աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ «սիոնիստական ռեժիմի ագրեսիայից» (ինչպես Իրանն է անվանում Իսրայելին - խմբ.) սկսված զինված հակամարտությունը կտարածվի Իսրայելի պետության կողմից «գրավված» բոլոր տարածքների և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա։
«Ագրեսորները Իրանից վճռական և լայնածավալ պատասխան կստանան», - ընդգծել է աղբյուրը։
Գործակալությունը նշել է, որ այս հակամարտությունը չի ավարտվի նախորդ երեկոյան ձեռնարկված քայլերով, և Իսրայելի տարածքի վրա հարվածները կշարունակվեն։