Հռոմի պապ Լեո XIV-ը դիմել է Իրանին և Իսրայելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Իրանի և Իսրայելի կառավարություններին գործել «խոհեմորեն» վերջին ավիահարվածներից հետո և շարունակել երկխոսությունը։
Նա Սուրբ Պետրոսի տաճարում հավաքվածներին ասել է, որ «մեծ մտահոգությամբ» է հետևում իրավիճակին։
«Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է շատ նուրբ պահի։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել պատասխանատվության և խոհեմության», - ասել է պապը։