Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հարավային Կովկասում առաջին անգամ, նոյեմբերի 11-12-ին, կանցկացվի տարածաշրջանի ամենամեծ միջոցառումներից մեկը՝ Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025-ը, գրում է Plusworld.ru–ն։ Այդ միջոցառումը կանցկացվի ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Կազմակերպիչը PLUS Group-ն է, համակազմակերպիչները Հայաստանի բանկերի միությունը և Armenian Card-ը։
2025 թվականի նոյեմբերին Meridian Expo-ում կայանալիք ֆորումը ավանդաբար մեծ ուշադրություն կգրավի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակիցների շրջանում և կկենտրոնանա ՀՀ ժամանակակից թվային հասարակության հետագա զարգացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային գործունեության վերափոխման, ֆինտեխի, կիբերանվտանգության և կրիպտոարդյունաբերության վրա։
Ֆորումի կոնֆերանսի խոսնակները կլինեն միջազգային փորձագետներ: Միաժամանակ, միջոցառման կազմակերպմամբ զբաղվում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Համաժողովին զուգահեռ կանցկացվի առաջադեմ տեխնոլոգիաների և բիզնես լուծումների լայնածավալ ցուցահանդես, որը կմիավորի աշխարհի մի շարք երկրների և տարածաշրջանների առաջատար մատակարարներին: PLUS-Forum FinnoWay Armenia 2025-ը պետական ենթակառուցվածքների ներկայացուցիչների, շուկայի մասնակիցների և մասնագիտական փորձագետների միջև արդյունավետ գործարար հաղորդակցության նոր հարթակ է: Իհարկե, այն կծառայի նաև որպես նկատելի խթան ՀՀ տնտեսության, տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը