Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը կդադարեցնի Իսրայելին հարվածելը, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե այն դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», - ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։