Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ, այս պահին քամի, ուժգին կարկուտ է Լոռու մարզում: Ըստ մեր աղբյուրի այն տևել է երկար ու եղել է բավականին խոշոր չափսերի:
Նշենք, որ երեկ հաղորդվել էր, որ Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում զգուշացցել էր Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուժեղ կարկուտ էր գրանցվել նաև Շիրակի մարզում։