Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի իշխանությունները միջնորդների միջոցով ոչ մի հաղորդագրություն չեն փոխանցել Իսրայելին։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի երկրի միջոցով Իսրայելին ոչ մի հաղորդագրություն չի փոխանցել»,- ասել է նա՝ մեկնաբանելով այն պնդումները, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիպրոսցի գործընկերոջը խնդրել է ուղերձ փոխանցել Իսրայելին։
Ավելի վաղ The Jerusalem Post-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, պնդել էր, որ Թեհրանը միջնորդների միջոցով դիմել է Վաշինգտոնին՝ իսրայելական հարվածները դադարեցնելու խնդրանքով։ Իր հերթին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը լրագրողներին ասել է, որ պատրաստվում է կապ հաստատել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Թեհրանի խնդրանքով նրան «որոշ ուղերձներ» փոխանցելու համար։