Ապարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզում տորնադոյի հետեւանքով կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լուսագյուղ վնասվել է 5 տան տանիք, Ապարանի Գարեգին նժդեհի փողոցում 4 տան տանիք, Գայի փողոցում՝ մեկ շենքի տանիք։ Եկեղեցու մոտակայքում շենքի պոկված թիթեղից վնասվել են ավտոմեքենաներ։
Նշենք, որ ըստ տեղեկություններով, կա երկու տուժած։