Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականով
ՍՊՈՐՏ
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում այս անգամ 48-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 50 լավագույնների մեջ է ու զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը: Նախորդ անգամ Ավանեսյանը զբաղեցրել էր 47-րդ հորիզոնականը:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։