Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկայի ուշադրությունը Ուկրաինայից տեղափոխվում է Մերձավոր Արևելք՝ կապված Իսրայելի և Իրանի միջև սրվող հակամարտության հետ։ Քաղաքագետ Մալեկ Դուդակովի կարծիքով, ԱՄՆ ռազմական ռեսուրսներն ու ֆինանսական աջակցությունը այժմ կենտրոնանալու են Իսրայելի և տարածաշրջանային բազաների վրա, հայտնում է Лента.ру-ն։
Դուդակովը նշում է, որ Ուկրաինան այսուհետ շատ ավելի քիչ սպառազինություն կստանա, հատկապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում։ Չնայած դրան՝ նա վստահ է, որ Թրամփի վարչակազմը ամբողջությամբ չի մոռանա ուկրաինական ուղղությունը։
Քաղաքագետը նաև կարծում է, որ Իրան–Իսրայել հակամարտությունը կարող է դառնալ հնարավորություն՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ակտիվացնելու համար։ Տրամաբանական է, ասում է նա, որ Թրամփը կփորձի Ռուսաստանի միջոցով ազդել Իրանի վրա և հնարավոր է, փոխարենը դիտարկի զիջումներ ուկրաինական ուղղությամբ։