«Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչ
ՎԻԴԵՈ«Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց. հիմա հիվանդանոցում է, պիտի վիրահատեն»։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Ապարանի բնակչուհի Աիդա Նիկողոսյանը՝ պատմելով երեկ տեղի ուենցած ուժգին քամու ու պտտահողմի հետևանքների մասին։
«Չհասկացանք՝ ինչ փայտ էր, ինչպես հայտնվեց տանը։ Տղես մենակ գոռաց՝ մամ ու գետնին ընկավ։ Թոռանս էլ հազիզ հասցրեց մի կողմ հրել։ Հիմա այս փայտն էլ մնացել է հատակի ու առաստաղի մեջտեղում, որ հանենք, առաստաղը կփլվի»,–ասում է նա։
Աիդա Նիկողոսյանը պատմում է, որ պտտահողմի հետևանքով վնասվել են տան առաստաղն ու ապակիները, թոռանը պատկանող մեքենանան, որ այդ ժամանակում բակում է կայանված եղել։
Ապարանի մեկ այլ բնակիչ էլ՝ Արամ Խաչատրյանը պատմեց, որ ուժգին քամին քշել–տարել է իրենց տան տանիքը, քարե մի ամբողջ պատ գետնին է հավասարեցրել ու ընտանիքին մոտ 5 մլն դրամի վնաս պատճառել»
«Ջուր, գազ, լույս. ոչ մի բան չունեինք։ Ջուրը առավոտյան տվեցին, գազ ու լույս դեռ չունենք։ Հոսաքնի լարերը գետնին փռված են»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ գյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։