Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուսանող էի, Վարդենիսում էի սովորում։ Հորեղբորս տանն էի մնում, ամուսնուս քույրն էլ նրանց հարևանն էր։ Հենց նա էլ Արսենին ասել էր՝ լավ աղջիկ կա, արի, տես՝ կհավանես։ Արսենն էլ գալիս, տեսնում, ինչպես ասում են՝ հավանում է։ Անցնում է երկու տարի, ընդ որում՝ այդ ընթացքում մենք չենք շփվել։ Արսենն անընդհատ գնում-գալիս էր, շփվեցինք մեկ տարի, և 2011 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մերին՝ Արսենի կինը։

Արսենը ծնունդով Վարդենիս քաղաքից է: Սովորել է Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Մերին ասում է, որ Արսենի մասին խոսելիս բոլորն են ընդգծում՝ դեռ վաղ տարիքից աչքի է ընկել պարտաճանաչությամբ և մարդկանց սիրելու իր կարողությամբ։ Մերին Արսենի բնավորության և տեսակի մասին խոսելիս առաջին հերթին շեշտում է՝ այնպես չստացվի, որ իմ ամուսինն է, գովում եմ իրեն. «Իսկապես հրաշալի մարդ էր։ Լավ հայր ու ամուսին էր, նույնպիսի որդի էր իր ծնողների համար։ Շատ բարի էր, անմիջական, մեծ սիրտ ունեցող մարդ էր, չափից դուրս հոգատար հայր մեր երեք երեխաների՝ երկու աղջկա և տղայի համար»։

Արսենը 2004-2006 թթ. իր ժամկետային պարտադիր զինծառայությունն անցկացրել է Նոյեմբերյանի զորամասում: Իսկ ահա 2014 թվականից անցնում է պայմանագրային ծառայության Քարվաճառում։ Արսենը մասնակցել է թե՛ 2016 թ. Ապրիլ յան, թե՛ 44-օրյա պատերազմներին։

Մերին նշում է՝ ամուսինը մշտապես գտնվում էր առաջնագծում: Մերիի եղբայրները պայմանագրային զինծառայողներ էին, անընդհատ դիրքեր էին բարձրանում։ Հենց սա է, կարծես, խթան հանդիսացավ, որ Արսենն էլ պայմանագրային ծառայության անցնի։ «Արսենին էլ, կարծես, գրավեց զինվորականի գործը, համազգեստը, և այդպես էլ որոշեց անցնել պայմանագրային զինծառայության։ Ես էլ էի շատ սիրում զինվորականի գործը, համազգեստը, աննկարագրելի մի վերաբերմունք ունեի դրա նկատմամբ։ Հիմա, իհարկե, շատ բան է փոխվել, էլ չեմ սիրում։

Համազգեստն Արսենին շատ էր սազում։ Ինքն այնքան սիրով էր ծառայում։ Պարտաճանաչ էր, կազմակերպված, երբեք ծառայությունից տանը չի խոսել։ Եթե անգամ իրեն հարցեր էինք տալիս, թե ինչ կա չկա, ինչպես է դրությունը, չէր պատասխանում, խոսքը փոխում էր։ Ընդհանրապես, ոչ մի բան չէր պատմում դիրքերից ու ծառայությունից»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 23-ին Արսենը բարձրացավ դիրքեր՝ իր սովորական, հերթական հերթապահությունն էր սկսվում։ 27-ին սկսվեց պատերազմը, Արսենը դիրքերում էր։ Պատերազմն սկսվելուն պես, բնականաբար, իրեն էինք զանգահարում, ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, շատ անհանգիստ էինք։ Չէր ուզում մեզ վախեցնել, երբեք չի ասել, որ դրությունը վատ է, հակառակը՝ ամեն ինչ լավ է, նորմալ, հաղթահարելու ենք, ոչ մի խնդիր չկա։ Այնպես էր ամեն ինչ ներկայացնում, պատմում, կարծում էիր, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։

Սեպտեմբերի 28-ին զանգահարեց։ Մեր տղան շատ է կապված հայրիկի հետ, այդ ժամանակ չորս տարեկան էր։ Անընդհատ մեր տղայի հետ էր խոսում, հեռախոսն ինձ չէր հասնում։ Նա էլ կարճ ժամանակով էր զանգում, միայն՝ որ մեր ձայնը լսեր, մենք էլ իմանայինք, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Այդ օրը զրուցեցինք, հարցրեցի՝ ի՞նչ կա, ոնց ես։ Արձագանքեց՝ լավ եմ։ Բայց մի տեսակ տխուր էր, դա նրան բնորոշ բան չէր, որքան էլ դժվարություններ լինեին, նա երբեք դա ցույց չէր տալիս։ Բայց այդ օրը ձայնի մեջ տխրություն կար։ Հարցրեցի՝ հաց կերե՞լ ես։ Պատասխանեց՝ ոչ։ Զրույցի ժամանակ ինձ ասաց՝ երեխեքիս լավ կնայես։ Արձագանքեցի՝ չեմ կարող դա միայնակ անել, կգաս, միասին կանենք։ Այդ զրույցից հետո սկսեցի մի տեսակ վախենալ, անհանգստությունս մեծացավ, մտածեցի, որ մի բան այն չէ»։ Սեպտեմբերի 28-ին ժամը հինգից վեցի միջակայքում էր Արսենի վերջին զրույցը կնոջ՝ Մերիի հետ։ «Ինձ հետ խոսելուց հետո էլի զրուցեց մեր տղայի հետ, ու զանգն ընդհատվեց։ Իսկ մի քանի ժամ հետո իմացանք, որ Արսենը ծանր վիրավորում է ստացել, տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Իր խմբից միայն Արսենի վիրավորումն է ծանր եղել, մնացածի վիրավորումներն ավելի թեթև են եղել, շատերն, ինչպես ասում են, իրենց ոտքով են գնացել հոսպիտալ»։

Երբ Արսենին տեղափոխում են հոսպիտալ, Մերիի ավագ եղբայրն այնտեղ է լինում։ «Ընկերներից մեկը նրան հայտնում է, որ Արսենը ծանր վիրավորում է ստացել։ Հետո Արսենին Վարդենիսից տեղափոխում են Երևան։ Նա վիրավորվել էր սեպտեմբերի 28-ին, անմահացել սեպտեմբերի 30-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Վիրավորումը գլխի շրջանում էր»։

Արսենի մղած մարտերը Քարվաճառում էին։ Տղաներն են պատմել՝ ոչ միայն անձնվիրաբար կռվում էր թշնամու դեմ, այլև անտեսելով վտանգը՝ օգնության հասնում վիրավոր ընկերներին։ Զինակից ընկերները նրան հենց այդպիսին են հիշում՝ մարդասեր, ընկերասեր, ընկերոջը սեփական կյանքի գնով օգնության նետվելու պատրաստակամությամբ։

Պատերազմները Մերիից խլել են ամուսնուն և ավագ եղբորը։ Եղբայրը՝ Գևորգը, զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայում։ Ասում է՝ պատերազմներից ամենաշատն ինքն է տուժել։ Բայց նույնիսկ այս ծանրագույն պահին Մերին ուժի իր աղբյուրն է գտել։ «Ապրելու ուժ երեխաներս են տալիս։ Լիարժեք չես հաղթահարում այս ցավն ու փորձությունը, բայց նայում ես երեխաներին և փորձում ապրել»։

Հ. Գ. - Արսեն Մադոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունիսի 18-ը Կիևում սգո օր է հայտարարվել17-ամյա TikTok-եր է սպանվելՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ ՌԴՄահվան ելքով վրաերթ՝ Արտաշատում Իրանը հարվածել է Իսրայելի մի շարք կարևոր կենտրոնների G7-ը Իսրայելի կողքին է․ Reuters Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»
Ամենադիտված