Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդապետների՝ կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։

Այս ձեւակերպումն արտահայտում է ոչ թե Խուդաթյան անհատի կարծիքը, այլ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալ ցանկացող անձի վարքագծի դրսեւորում է։

Փաշինյանական կոչին միացած Խուդաթյանը, ով Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների եւ բարոյականության շրջանակում, իր արտահայտած մտքերի պես հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել։

Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Փարաքարում ընտրությունները տապալած Խուդաթյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության, 8,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA մակնիշի մեքենա։

Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 700 հազար դրամ, որից 11 մլն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։

Եկամուտների մի մասը՝ 3 մլն 597 հազար դրամը, Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունից է ստացել, քանի որ նախարար է նշանակվել 2024թ. նոյեմբերի 21-ին։

Եկամտի մյուս մասը՝ 1 մլն 107 հազարը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87 հազար դրամ, որից 18 մլն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Խուդաթյանը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, միայն մեկ բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։

Հարկ է նշել, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խութադյանը պարտավորվել էր Փարաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը, եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սյունիքի սահմանը լարված է, ադրբեջանցիներն ավելի ինտենսիվ են կրակում Գազայի հատվածում 45 մարդ է զnհվել իսրայելական հարձակումների հետևանքով Օհանավանում հայտնաբերվել են ինքնաձիգ ու փամփուշտներ Հորդառատ անձրևներ, կարկուտ․ եղանակն առաջիկա օրերինԵվրախորհրդի նախագահը Ռոնալդուի ստորագրությամբ մարզաշապիկ է Թրամփին նվիրելՎթար՝ Գեղարքունիքում․ վիրավորներ կանԹրամփը Թեհրանի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել Զբոսաշրջության մակարդակն անշեղորեն նվազում էՆախապատրաստում են Փաշինյանի այցը ԹուրքիաՓաշինյանի և Էրդողանի կուռատորին փոխել են Հարձակում՝ նոր զենքով․ Իրանը զգուշացնում էՓաշինյանի համար «խիյարը թարս» է աճում Արտակարգ դեպք՝ Երևանում․ երիտասարդը «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԿառավարության արշավի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է. Բագրատ Սրբազան Մարգարիտա Սիմոնյանը կրում է իր ամուսնու՝ Քեոսայանի սրբերի դեմքերով ապարանջանը և անցաթուղթը նրան վերակենդանացման բաժանմունքում տեսնելու համարԻմպիչմենտը Հայաստանում սարերի հետևում չէԱդրբեջանն ու Փաշինյանը միավորվում են Եկեղեցու դեմ պայքարում. ո՞ւմ գլխին են փոթորկային ամպեր կուտակվել. «Փաստ»Փաշինյանը «մշակութային հեղափոխությո՞ւն» է կատարում Հայաստանում Զոհվել է 14, վիրավորվել 55 մարդ․ ԿիևԲաքուն Ռուսաստանի հետ բախման գիծ է կառուցում իր հարավային սահմանների ողջ պարագծով Դանակահարություն՝ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում․ 17-ամյա տղա է դանակահարվելԱնօգնական ու անհասկանալի քայլեր. «Փաստ»Վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը․ պատմության այս օրը (17 հունիս)«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»Իսրայելն անօդաչու թռչող սարքեր է արձակել Նախիջևանից և Ղարաբաղից. Իրանցի քաղաքագետ Մշտական անպատրաստություն. «Փաստ»4 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Պարզունակ մանիպուլյացիա՝ «քաղաքականությամբ զբաղվել» հասկացության նեղացման միջոցով. «Փաստ»Առավելագույն արժեք՝ ռուբլու շուկայում«Արտահանման ոլորտում պետք է լինեն երկարաժամկետ լուծումներ, մինչդեռ իշխանությունն այս հարցում ևս փորձում է մեղավորներ գտնել». «Փաստ»Վթար է․ 12 ժամ ջուր չի լինի Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»Կլուծարվի երկու մշակութային կենտրոն. համայնքների մշակութային կյանքը չի տուժի՞. «Փաստ»Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ»Նոր մեքենա, 16,7 մլն եկամուտ, 22 մլն դրամ վարկ․ ինչ է հայտարարագրել ՏԿԵ նախարարը. «Ժողովուրդ» Ռազբիրատի մասնագետները. «Հրապարակ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ»Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Հովիկ Աբրահամյանը կմասնակցի՞ թոռան հարսանիքին. «Հրապարակ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ»Մարզչական կարիերա չունեցողին վստահել են 19 տարեկանների հավաքականը. ֆեդերացիայի հերթական հակաֆուտբոլային քայլը. «Ժողովուրդ» Հրադադար է հայտարարվել. «Հրապարակ» ռաջադրվել ՔՊ վարչության անդամ դառնալու համար. «Ժողովուրդ» Հայտնվել է լուրջ երկընտրանքի առջև. հանրությունը, հասարակական ու քաղաքական ուժերը՝ Եկեղեցու կողքին. «Փաստ»ՌԴ ՆԳՆ-ն հերքել է քաղաքացու անձնագրի նոր ձևավորման մասին լուրերը«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին «Փոթորիկը տան լուսամուտները ջարդեց, ինչ–որ փայտ տանիքից ընկավ ու տղայիս ձեռքը ճղեց». Ապարանի բնակիչՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժած կաՈւկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան աջակցության Ի՞նչ է արվում բրուցելոզով հիվանդ կենդանու միսը, ի՞նչ պետք է անեն ֆերմերները․ խորհուրդներ՝ ՍԱՏՄ-իցԾանոթ ու միաժամանակ անհայտ … Ֆիլիպս ընկերություն
Ամենադիտված