Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. այս մասին Truth Social սոցկայքում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի հետ հավանական բանակցությունները:
«Ես որևէ կերպ կամ ձևով չեմ դիմել Իրանին «խաղաղության բանակցությունների» համար։ Սա պարզապես հորինված, կեղծ լուրեր են։ Եթե նրանք ուզում են խոսել, գիտեն, թե ինչպես կապվել ինձ հետ։ Նրանք պետք է ընդունեին սեղանին դրված գործարքը։ Դա շատ կյանքեր կփրկեր»,- նշել է նա։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցկայքում գրել էր.«Իրանը պետք է ստորագրեր այն «համաձայնագիրը», որը ես նրանց ասացի ստորագրել։ Ի՜նչ ամոթ է, մարդկային կյանքի վատնում։ Պարզ ասած՝ ԻՐԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ։ Ես դա ասել եմ ու կրկնել եմ։ Բոլորը պետք է անհապաղ լքեն Թեհրանը»։