Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Մարդու իրավունքների օր, Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր, Սեյշելյան կղզիներ՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807-ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) տեղի է ունեցել Արփաչայի ճակատամարտը թուրքական վեզիր Յուսուֆ փաշայի և Ռուսական կայսերական բանակների միջև:

1876-ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:

1915-ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը:

1956-վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը:

-ԽՍՀՄ-ի ԲՈՒՀ-երում որպես պարտադիր դասավանդման առարկա մտցվել է ԽՄԿԿ պատմությունը և դիալեկտիկական մատերիալիզմը:

1964-վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար  Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:

1987– Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։

1988-ԽՍՀՄ գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀԽՍՀ-ին,  Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։

1992- առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկին, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։

1996-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։

2006-«Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը ԴԱՀԿ  ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է իր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում:

2008-կալանավորված ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներին:

2009- վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով արգելվել է ամռանը կառավարության անդամների Հայաստանի տարածքից դուրս հանգիստը:

2016-«Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը:

2018- Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:

2019-Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որն իր ելույթում իրեն հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ։

2020- Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 2 միլիարդ դրամ գրավով։

2021-Ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:

––Երևանում կայացել է «Հայաստան» դաշինքի նախընտրական եզրափակիչ մեծ հանրահավաքը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1037-վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունն Աբու Ալի Հուսեյին իբն Աբդալլախ իբն Սինա)

1429– տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը, որը Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է:

1583-Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլյամ Գիբսոնի կյանքը. դա առաջին կյանքի ապահովագրության դեպքն է:

1799- Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակին:

1812– ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած  անգլո-ամերիկյան պատերազմը:

1815– Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:

1821– Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:

1907-Լոնդոնում հանդիպել են Մարկ Տվենը և Ջորջ Բեռնարդ Շոուն:

1918-Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսզի Բրեստի պայմանագրի համաձայն այն չտրվի ուրիշին:

1928-վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:

1936– վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին:

1942– ծնվել է անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Փոլ Մաքքարթնին:

1974-վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը:

1979-ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2):

1995-Առաջին հեռուստաալիքի Ալեքսանդր Լյուբիմովի «Դեմ հանդիման» հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին բաժակի նարնջի հյութը լցրել է Բորիս Նեմցովի վրա:

2011– վախճանվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները:

2023- Ստորջրյա «Տիտան» սարքը, որի մեջ են եղել 5 անձ, որից 3–ը զբոսաշրջիկ,  կորել է խորտակված հանրահայտ «Տիտանիկ» զբոսանավը հետազոտելիս:

Կ. Խաչիկյան

Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդ է ձերբակալվել Մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում է ՌԴ զինուժը Խարկովի և Սումիի մարզերի 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել․ ՊՆ ՀՀ–ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Լևիկ Մ.-ն վրաերթի է ենթարկվել և տեղում մահացելԶգուշացում. սպասվում է քամու ուժգնացում, անձրևԻրանը հայտարարել է՝ իսրայելական ինքնաթիռ է խոցել 3 օր հարյուրավոր հասցեներում գազ չի լինի«Չեչիլ» պանրի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, «Լոռի»-ում՝ բաղադրության անհամապատասխանություն Կրիպտո շուկաները կրկին վերելք են ապրում. 2025 թվականի մայիսը ռեկորդային ամիս էր Bitcoin-ի, DeFi-ի և Ethereum-ի համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի մեծ թատրոն Փաշինյանը գնում է պետության կազմաքանդման ճանապարհովԲրիտանական նոր դավադրություն՝ Հայաստանի դեմՓաշինյանին նոր նվաստացումներ են սպասվում ԹուրքիայումՍամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել ««Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ». Իրան-Իսրայել հակամարտությունն անպայման կհարվածի Հայաստանին» «Հայաստանի ու Վրաստանի «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցու դեմ» Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ կլինեն Ի՞նչ կենսագրություն ունի Արմեն Աբազյանը Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնիցՀայ շախմատիստները մասնակցում են Մումբայում անցկացվող միջազգային մրցաշարին Բախվել են «Chevrolet»–ը և «Nissan»–ը․ կա տուժածԻրանը նախազգուշացրել Է Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին Մեր աջակցությունն ենք հայտնում Սամվել Կարապետյանին. համատեղ ուժերով մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը Գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանանում վիրավոր կնոջ եղբայրը. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարՄարդիկ կենտրոնանում են սխալների, բայց ոչ հաջողությունների վրա. Բագրատ Սրբազան Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԱյաքսից արձագանքել են Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրերին Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման համար անարդյունք ջանքեր են թափվում. «Ժողովուրդ» Քննարկել ենք շատ վաղ ժամի. «Հրապարակ» Բենզինի և դիզելային վառելիքի գները մայիսին նվազել է. «Ժողովուրդ» Ինքն իր նախագծին դեմ էր. Գուցե Փաշինյանի՞ց էր sms ստացել. «Հրապարակ» Իրանը զգալի թվով Մոսադի սպաների է ոչնչացրել. Tasnim Բացահայտվել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն ՍիմոնյանԵթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետԹրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Ամենադիտված