Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվի
ԻՐԱՎՈՒՆՔ
Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը 5,5 տարով կազատազրկվի:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում «Ցորի Դ-20» դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։ Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։
Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբանները բողոքներ էին ներկայացրել դատարան` կայացրած վճռի դեմ: