Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դեռևս տարեսկզբին դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Ի դեպ, Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ների վարորդներին կոչ էր արել հանդես գալ համանման հայցով: Նշենք, որ ավագանու անդամը պահանջում է որպես վիրավորանքի հատուցում խորհրդանշական գումար՝ 500 հազար դրամ:

Օրերս կայացել է դատական նիստը, իսկ Արմեն Ավինյանի փաստաբանը ներկայացրել է իր վստահորդի հայտարարությունը, որտեղ նշվում է, թե գործ ունենք «Ավինյանների ընտանիքի բարի համբավի հաշվին «աղմկահարույց» դատական գործընթացի միջոցով սեփական անձին հայտնիություն ապահովելու, սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ կատարելու» հետ: Ըստ Արմեն Ավինյանի, «պատճառներից հիմնականը ուրիշի հաշվին գումար վաստակելու պատեհ առիթը բաց չթողնելն է»:

Որպես օրինակ է բերվում այն, որ 2023 թվականին, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին իրենց տներից, ու ՀՀ կառավարությունը մեր հայրենակիցներին սնունդով, ժամանակավոր կացարանով և անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելու նպատակով սկսեց իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղված էին բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալուն, «Գրիգոր Իսկանդարյանը և իր կինը՝ Ռեբեկա Առաքել յանը, բնակվելով Երևանում և համատեղ ունենալով կանխիկ 18 մլն ՀՀ դրամ, չեն խորշել դիմել և ստանալ կարիք ունեցող բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը, ընդ որում՝ երբեմն ամսական նույնիսկ 10.000 դրամ գումարի չափով՝ դրանով իսկ նվազեցնելով պետության հատկացրած այն գումարը, որով պետք է ապահովվեր իրական կարիք ունեցող անձանց գոյատևումը»:

Վերջում Ավինյանը հայտարարում է. «Հայցվորին սույն հայցադիմումը ներկայացնելուց առաջ ես չեմ ճանաչել և նրա մասին որևէ կարծիք չեմ ունեցել, ուստի համբալ չեմ համարել: Հայցադիմումի ներկայացումից հետո միայն տեղեկացել եմ նման անձի գոյության մասին, ինչպես նաև տեղեկացել եմ նշված և ներկայումս չբարձրաձայնվող այլ փաստերին, որոնց հիման վրա հայցվորի մասին ձևավորել եմ հստակ կարծիք: Ներկայումս պնդում եմ, որ նա միանշանակ համբալ չէ, սակայն ձևավորված կարծիքս այս փուլում բարձրաձայնելը նպատակահարմար չեմ համարում: Փաստորեն, Իսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ՝ յուրաքանչյուրի փոխարեն դառնալով միակ քանակական միավորը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա ԽաչատրյանԻսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՀայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». ԱլիևԹեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարար Եվրոպան ընդմիշտ փակում է ռուսական գազի ծորակը. Կալլաս Իսրայելում և Իրանում զոհերի և վիրավորների թիվն աճում է Ջալալ Հարությունյանը 5,5 տարով կազատազրկվիՀայտնի է՝ ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ Ժոան Գարսիան «Բարսելոնայի» նոր դարպասապահն է Վրաստանի կառավարությունը ընտրությունների չի հրավիրի ԵԱՀԿ դիտորդների
Ամենադիտված