Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը «Խաղաղության խաչմերուկը կրակի մեջ. Իրան-Իսրայել հակամարտությունը անպայման կհարվածի Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին։ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի ժողովուրդը չի ձգտում այս պատերազմին. «Մենք չենք ձգտում պատերազմի և չենք սկսում պատերազմ»,– ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանը ագրեսոր չէ:

«Ընկեր գեներալ» հեռագրային ալիքն անդրադարձել է Իրան-Իսրայել պատերազմի երեք հիմնական քեյսերին, որոնք կարևոր են Հայաստանի համար.

«Միջուկային քեյսը։ Քո վրա կարող են հարձակվել միայն այն պատճառով, որ ինչոր մեկը գոհ չէ քո «միջուկային» շարժումներից։ Քեզ ռմբակոծում են, քանի որ ինչ-որ մեկի կարծիքով դու անվտանգության խնդիր ես ստեղծում։ Մեծամորի ԱԷԿ-ը փակելու՝ Թուրքիայի կողմից արդեն սկսված արշավը լավ տեղավորվում է նման սցենարի շրջանակներում, որը կարող է ավարտվել ներխուժմամբ և բռնությամբ։

Լոգիստիկայի քեյսը։ Իրանը աշխարհի իրական խաչմերուկ էր, որի միջով անցնում էին Միջին միջանցքի երեք ճյուղերը, հարավից հյուսիս երթուղիները։ Անկայունությունն ու քաոսը իրանական կապը դուրս են մղում համաշխարհային լոգիստիկայից և վնասում են Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի տնտեսություններին։ Եթե այս ռազմական հակամարտությունը մոտ ապագայում չլուծվի, մեծ տերությունների աչքերը կուղղվեն դեպի Հայաստան։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանը արտաքին կոնտուրում անկախ միավոր չէ, որոշումները նրա փոխարեն կկայացնեն թուրքերը։ Եվ այս դեպքում վճռորոշ գործոնը բնավ չի լինի Հայաստանի ինքնիշխանությունը, այլ կլինի բեռների հոսքի վերականգնման արագությունը։ Քաղաքական քեյսը։ Վերջին շրջանում Իրանը չի եղել Ադրբեջանի համար զսպող գործոն՝ կապված Հայաստանի հետ, ինչը հեշտությամբ ապացուցվում է Իլհամ Ալիևի անամոթ և վստահ վարքագծով։ Իրականում, Իրանը «վաճառել» է Հայաստանը թուրքերին՝ փոխարենը ստանալով տարածաշրջանային լոգիստիկա։ Սակայն, ինչպես Ռուսաստանի դեպքում, դա հնարավոր է դարձել բացառապես Իրանի նկատմամբ Հայաստանի անտարբեր վերաբերմունքի արդյունքում։ Իրանը Հայաստանից միայն ուզում է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը չզարգանա, եթե Իրանը հիմա դիմանա և կարողանա արագ լուծել հակամարտությունը, ապա նոր թափով կզբաղվի դրանով։ Եվ կրկին դա տեղի կունենա՝ շրջանցելով Հայաստանը, որի կարծիքը չի հետաքրքրում իր հարևաններից ոչ մեկին, քանի որ բոլորը գիտեն, թե ով է այսօր տարածաշրջանում իրական ուժը։ Տեսականորեն, իհարկե, Հայաստանը պարտավոր էր Իրանի հետ հարաբերություններ կառուցել բոլորովին այլ, ավելի խելացի և խորամանկ ձևով, որպեսզի դրա միջոցով հնարավոր լիներ ճնշում գործադրել թուրքերի, ռուսների և ամերիկացիների վրա և կապ հաստատել Չինաստանի և ԵՄ-ի հետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ» Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի․ «Հրապարակ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Ավանեսյանը փորձում է բարձրանալ կուսակցական աստիճանով, սակայն ներսում պաշտպանություն անգամ չունի․ «Ժողովուրդ» Կրնկակոխ «հետապնդեցին» Նիկոլ Փաշինյանին․ «Հրապարակ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ»Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել էՎրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը«Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. ՓաշինյանՉեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան«Ես միշտ ստացել եմ սիրուհու դերի առաջարկ, դա ինձ նեղացնում է, քանի որ ավելին կարող եմ անել որպես դերասանուհի». Էվա Խաչատրյան
Ամենադիտված