Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետխորհրդային «թավշյա հեղափոխականները», կարծես թե նոր բարձունք են գրավում իրենց խելագարության մեջ: Նրանցից ոչ մեկը դեռևս չէր մտածել հոգևոր իշխանությունը փոխելու մասին: Սաակաշվիլին այնքան էլ չէր սիրում Վրացական եկեղեցին և նրա պատրիարքին, բայց չէր համարձակվում բացահայտորեն հակադրվել նրան: Բայց ամեն ինչի համար կա առաջին անգամը, վերջերս Փաշինյանը պաշտոնապես ստեղծել է «աշխատանքային խումբ» «պօատրիարքարանը ազատագրելու» համար: Mk.ru–ի զրուցակիցն է պատմական գիտությունների դոկտոր, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը:

-Ալեքսանդր Բորիսովիչ, այսօր Հայաստանում եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերություններում լարվածությունը հասել է իր սահմանին: Ի՞նչ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին հայկական պետության ձևավորման գործում անցյալում և այսօր:

- Հիշեցնեմ, որ Հայաստանը համաշխարհային պատմության մեջ առաջին պետությունն էր, որը 301 թվականին պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հանդես է եկել որպես հայ ժողովրդի մշակույթի և ավանդույթների գլխավոր պահապան: 14-րդ դարում հայերի պետականության կորստից հետո ՀԱԵ–ն է հանդես եկել որպես հայ բնակչության ներկայացուցիչ այն նահանգներում, որտեղ հայեր են ապրում, և միջազգային ասպարեզում: 1991 թվականին անկախ Հայաստանի Հանրապետության ի հայտ գալը լայն հնարավորություններ բացեց Եկեղեցու համար: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը նշում է, որ «ՀՀ-ն ճանաչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»: 1991 թվականի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կաթողիկոս Վազգեն Ա-ի ներկայությամբ է երդում տվել Աստվածաշնչի վրա և օրհնվել: Նախագահական երդմնակալության այդ ձևաչափը պահպանվել է նաև ապագայում: Սահմանադրության համաձայն Հայաստանն աշխարհիկ պետություն է: Միաժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին փաստացի վերականգնել է իր պաշտոնական կարգավիճակը։ Մինչև 2024 թվականը միայն նա ուներ իրավունք հանրակրթական դպրոցներում անցկացնել կրոնական կրթության դասընթացներ, իսկ որոշ եկեղեցական տոներ դարձել էին պետական տոներ։

- Ինչո՞ւ են սրվել ՀԱԵ-ի և Հայաստանի գործող կառավարության միջև հարաբերությունները։

- 2018 թվականի ապրիլին զանգվածային բողոքի ցույցերը կաթվածահար արեցին կյանքը Երևանում։ Սերժ Սարգսյանն ստիպված եղավ հրաժարական տալ, և իշխանությունն անցավ «ժողովրդի վարչապետ» Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանում հաղթեց «թավշյա հեղափոխությունը»։ 2018 թվականի մայիսի 21-ին, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, վարչապետը և կառավարության անդամները երդվեցին նախագահական նստավայրում։ Ի տարբերություն նախագահների երդմնակալության արարողությանը, այս անգամ չկար կաթողիկոսի ներկայությունը և երդում Աստվածաշնչի վրա։

Իշխանափոխությունից հետո կաթողիկոս Գարեգին II-ը դարձավ կոշտ քննադատության թիրախ նախկին իշխող վերնախավի հետ իր կապերի պատճառով։ ՀԱԵ-ն «թավշյա հեղափոխականների» կողմից համարվում էր տապալված ռեժիմի անբաժանելի մասը։ 2018 թվականի հուլիսի 6-ին ստեղծված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կողմնակիցները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք, պահանջեցին Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը և հայտարարեցին անժամկետ պիկետի մասին: ՀԱԵ ղեկավարությունը նման գործողությունները համարեց կտրականապես անընդունելի: Բայց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ բողոքի ցույցերը լայն աջակցություն չստացան, ընդհակառակը, ՀԱԵ կաթողիկոսի և հոգևորականության դեմ հարձակումներն ու բռնի գործողությունները բացասական արձագանք առաջացրին երկրում և սփյուռքում վարկաբեկելով վարչապետ Փաշինյանին և «թավշյա հեղափոխության» իդեալները։ 

- Հավանաբար, այդ պատճառով էլ կառավարությունը որոշեց նահանջել և հաշտվել ՀԱԵ ղեկավարության հետ։

- ՀԱԵ ղեկավարությունը ձգտում էր երկխոսություն հաստատել նոր իշխանությունների հետ։ 2019 թվականի նոյեմբերի 1-ին, Գարեգին II-ի հրավերով, վարչապետը հանդիպեց Գերագույն հոգևոր խորհրդի մասնակիցների հետ Էջմիածնում և ուրվագծեց եկեղեցու դերի իր տեսլականը ստեղծված իրավիճակում։ Փաշինյանն ասաց. «Երբ խոսքը վերաբերում է պետության և եկեղեցու միջև հարաբերություններին, ես նախևառաջ հասկանում եմ ոչ միայն և ոչ այնքան նյութական հարաբերությունների կարգավորումը, չնայած դրանք նույնպես կարևոր և էական են, այլ նախևառաջ հասկանում եմ հոգևոր կյանքի, հոգևոր արժեքների և ընդհանրապես մեր երկրում հոգևորության մթնոլորտի քննարկումը»։

- Բայց այդ զինադադարը կարճատև էր։ Ինչո՞ւ, ձեր կարծիքով։

- Հայաստանի պարտությունը Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում հայ հասարակությունը խառնաշփոթի և ցնցման մեջ գցեց։ Ընդդիմությունը մեղադրեց Փաշինյանին ազգային շահերը դավաճանելու մեջ և պահանջեց նրա անհապաղ հրաժարականը։ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին ընդդիմության պահանջը պաշտպանեց Գարեգին II կաթողիկոսը, ով կոչ արեց Փաշինյանին կամավոր հրաժարական տալ։ ՀԱԵ ղեկավարի ելույթը ցուցադրվեց հայկական հեռուստաալիքներով։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի գագաթնաժողովում Փաշինյանը պաշտոնապես ճանաչեց Լեռնային Ղարաբաղի տարածքը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Գարեգին II կաթողիկոսը Փաշինյանի հայտարարությունները գնահատեց որպես «անտեղի և ոչ նպաստավոր Արցախի հարցի լուծման համար»։ Նա կրկնեց վարչապետին հրաժարական տալու իր «հայրական կոչը»։ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը նոր բողոքի ալիք առաջացրեց Փաշինյանի դեմ։ Տավուշի մարզի չորս հայաբնակ գյուղեր, որոնք մինչև ԽՍՀՄ փլուզումը  Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էին, անցան Ադրբեջանի վերահսկողությանը։ Գյուղերի փոխանցումն ընդդիմության կողմից գնահատվեց որպես ազգային շահերի ևս մեկ դավաճանություն։ Հայ եկեղեցին նույնպես դեմ արտահայտվեց տարածքային զիջումներին։ Տավուշի մարզում բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք գլխավորում էր ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

- Ղարաբաղի կորուստը հայերի մեծամասնության կողմից դեռևս ընկալվում է որպես ազգային ողբերգություն։ Ի՞նչ դիրքորոշում ունի ՀԱԵ-ն այդ հարցում։

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լուծարումից հետո ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց պահպանել Արցախի թեմը։ ՀԱԵ-ն այն եկեղեցիներից է, որոնք պաշտպանում են իրենց մշակութային և պատմական ժառանգությունը և ավանդական արժեքները։ Եվ բնականաբար Փաշինյանը վերջերս նոր հարձակում սկսեց ՀԱԵ ղեկավարության և անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի վրա մեղադրելով նրան բոլոր մահացու մեղքերի մեջ։ Նա կոչ արեց անտեսելով Սահմանադրությունը, որտեղ նշված է, որ Եկեղեցին Հայաստանում անջատ է պետությունից, կաթողիկոսի նոր ընտրություններ անցկացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Նույնիսկ չեմ ցանկանում քննարկել դա. Պուտինը՝ Խամենեիին սպանելու հավանականության մասինԻսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտների «Նոա»-ն ընկերական խաղում 9։0 հաշվով հաղթել է Սլովենիան ներկայացնող «Չարդա» թիմինՊատրաստ եմ հանդիպել բոլորի, այդ թվում՝ Զելենսկու հետ. Պուտին Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցReuters-ը անդրադարձել է Փաշինյան-Էրդողան այցինՀայաստանի և Վրաստանի միջև հուլիսի 1-ից ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նոր կանոններ կգործեն ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի բանտում պահվող հայ անձանց 1 մարդ մահացել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆՌուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավԶախարովա. Իսրայելի հարվածների արդարացումը բացահայտ ցինիզմ է Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա«Նոան» նոր մարզական տնօրեն ունի Հունիսի 22-ին դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ․ նա ազատվել է աշխատանքից Նեթանյահուն մտադիր է Իրանում իշխանափոխություն իրականացնել․ Der Spiegel Անդրեասյանի կինը դստեր անսովոր անվան մասին. «Մենք նրան զեֆիրի պատվին չենք անվանակոչել»Այսօր Հայաստանի համար կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին Հայաստանը կարող է բռնկվել ինչպես լուցկին․ ո՞վ է դրանից շահում Հարձակումը քրիստոնեության վրա Հայաստանում. պայթեցնել և ոչնչացնել Կոտրել են պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի կողային ապակիները և հայելիները Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաԻրանը անօդաչուներով հարձակվել Է Իսրայելի վրա Զգուշացում՝ Բերքաբերի բնակիչներին Պայթյուն՝ հրդեհի բռնկումով. մանրամասներՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Եկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը. պատմության այս օրը (19 հունիս)Տեղական «եվրոպացիները» ապստամբել են եկեղեցիների դեմ. «Փաստ»Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Կարևոր՝ արցախցիների համարԱրտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը Խաղաղության խաչմերուկը՝ կրակի մեջ. «Փաստ»Երկար ժամանակ ջուր չի լինի«Մամա՛ ջան, ամեն ինչ լավ է, բարի գիշեր, հանգիստ քնեք». կրտսեր սերժանտ Ազատ Գրիգորյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ»1 զոհ, 1 վիրավոր՝ Վայոց Ձորի մարզումԱվինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին Արտադրական կանեփի արտադրության համար առաջարկվում է սահմանել նպաստավոր պայմաններ. նախագիծ. «Փաստ»Ռուբլու փոխարժեքը փոփոխվեց Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ»Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»
Ամենադիտված