Ուժգին երկրաշարժ է գրանցվել․ Ճապոնիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայի Հոկկայդո կղզու ափերի մոտ տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Ինչպես հայտնել է երկրի մետեոբյուրոն, ցնցումները գրանցվել են հունիսի 19-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 08։08-ին։
Երկրաշարժը զգացվել է հատկապես Հոկկայդոյի Նեմուրո թերակղզու հարավ-արևելյան ափերին, որտեղ բնակվում է շուրջ 73 հազար մարդ։ Ցնցումները գրանցվել են նաև կղզու այլ շրջաններում, սակայն տրանսպորտի աշխատանքներին երկրաշարժը չի ազդել, տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ՝ նույն օրը, հզոր երկրաշարժ էր արձանագրվել նաև Հարավային Կուրիլների ափերին։ Շիկոտան կղզու մերձափնյա հատվածում գրանցվել էր 5.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր Մալոկուրիլսկոյե գյուղից մոտ 120 կմ հարավ-արևմուտք, գրում է Лента.ру-ն։