Ռուզան Հ․-ն հիվանդանոցում մահացավ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 18-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: