Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից:
Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։