Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա հասնելուց ժամեր անց Երեւանում սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, ամենուր ոստիկանական կուտակումներ էին։ Ոստիկանությունը բերման էր ենթարկում, ձերբակալում Սրբազան պայքարի աջակիցներին, ՀՅԴ երիտասարդներին։ ՆԳՆ-ից մի զավեշտալի պարզաբանում տարածեցին այդ առթիվ, թե իբր «ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ», ուստի՝ «իրականացվում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ»։ Պարզ է, որ փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել` կանխելով պայքարի որեւէ փորձ:

ՆԳՆ-ից կոչ արեցին նաեւ՝ պահպանել հասարակական կարգը, սպառնալով․ «Ցանկացած հակաօրինական դրսեւորում արժանանալու է կոշտ հակազդման»: Թե որտեղ եւ ովքեր էին խախտել հասարակական կարգը, չհաղորդեցին։ Սակայն Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո արդեն իսկ պարզ է՝ Փաշինյանն անհաղթահարելի վախեր ունի, որ պահին կասկածի որդը մտավ մեջը, ով իր դիրքորոշումը չկիսեց, ցանկացած պահի բերման կենթարկվի կամ կկալանավորվի: Իսկ ՀՀ ոստիկանապետը, ՆԳ նախարարը, դատախազն ու ԱԱԾ տնօրենը, քննչականի եւ հակակոռուպցիոնի ղեկավարները դարձել են նրա ձեռքի խաղալիքը` անդեմ ու կարծիք չունեցող:

Տեղեկություններ էինք ստանում նաեւ, որ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը բերվել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակի: Անգամ կառավարական առանձնատների մոտ ոստիկանական զորքեր էին կուտակել։ Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձում է կանխել Հայաստանում քաղաքական վերջին իրադարձություններով պայմանավորված հնարավոր զարգացումները, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո հնչեցին հայտարարություններ՝ պայքար սկսելու մասին, կամ էլ՝ Էրդողանի կամակատարը Թուրքիայում հակահայ որոշումներ ընդունելուց առաջ որոշել է նախապես ուժի ցուցադրություն կազմակերպել Երեւանում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի ընդվզել իր որոշումների դեմ։ 

Նշենք, որ Փաշինյանի օդանավը երեկ Ստամբուլում վայրէջք կատարեց կեսօրից հետո: Կառավարական 12 հոգանոց պատվիրակության կազմում են արտգործնախարարը, հայ- թուրքական կարգավորման հարցով բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ 4 հոգի՝ փիառն ապահովելու համար․ 2-ական օպերատոր, լուսանկարիչ, մամուլի քարտուղար:

Օդանավակայանում Փաշինյանին դիմավորեց Թուրքիայի փոխարտգործնախարարը: Նույն օրը նա հանդիպում ունեցավ Թուրքիայում հայ համայնքի մի քանի ներկայացուցչի հետ, որից համր տեսանյութ տարածեցին։ Լուր ստացվեց, որ Պոլսո հայոց պատրիարքն ու պատրիարքարանի հոգեւորականները հրաժարվել են նրան ընդունել պատրիարքարանում: Ինքը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, պարզվեց, Ստամբուլում չէ` մեկնել է ԱՄՆ, բայց կարող էր հանձնարարել, որ ընդունեին Նիկոլ Փաշինյանին, հարկ չէր համարել: Հայ համայնքի հետ հանդիպումից հետո Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի դիմաց։ Ինչ վերաբերում է վարչապետի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութին, որտեղ մի հոգեւորական ջերմորեն ողջունում է Փաշինյանին, նա, ըստ լրատվամիջոցների, հայ կաթոլիկների առաջնորդ Հայր Վարդան Քազանճյանն է։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Իսրայելը uպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի. մաhացել է նաև նրա կինը Վթար՝ Երևանում․ վիրավnր կաՆԳՆ-ն հաղորդում է տուժածների մասինՈվ է Երևանում ինքնասպան եղած 34-ամյա տղամարդըԻսրայելը հարձակվել է իրանական միջուկային օբյեկտի վրա Պուտինն Ուկրաինային կոչ է արել հրաժարվել Դոնբասից եւ Նովոռոսիայից Սպասվում է քամու ուժգնացում, անձրևԱյսօր ամառային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան Սամվել Կարապետյանի մեկուսացումը վատ հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Ընդդիմության դեմ ռեպրեսիաներն ավելանալու են Հայ առաքելական եկեղեցին Ստամբուլում էլ մերժեց ՓաշինյանինԻնչի՞ համար է ստեղծվել ՄԱԿ-ը, և ինչո՞ւ այն արդյունավետորեն չի գործում. «Փաստ»Այց Թուրքիա՝ ոչնչի՞ մասինՋուր չի լինի․ հասցեներ են նշվել«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շաhառուները մասնակցում էին Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգին 12-ամյա հայուհին առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Golden Time Talent» միջազգային մրցույթում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Երևանում, մաhացած է հայտնաբերվել 28-ամյա քաղաքացիՀայկական եկեղեցին ու ՓաշինյանըԽաչակրաց արշավանք. Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է զգալիորեն սասանել իշխող կուսակցության և Փաշինյանի առանց այդ էլ թույլ դիրքերը. «Փաստ»Այդպիսի գյուղ գոյություն չունի. ռուս նահանգապետ Շապշան տեղն է դրել Հայաստանի վարչապետ ՓաշինյանինՀայաստանում Կարապետյանի ձերբակալությունը որակվել է բացարձակապես անհիմն«Թրամփի փափուկ մուտքը Հարավային Կովկաս» Մեզ ո'չ կարող են վախեցնել, ո'չ էլ հետ պահել պայքարից, մեր հաղթանակն անխուսափելի է. Բագրատ ՍրբազանՆպատակը բիզնես ակտիվի ռեյդերական զավթման պատրվակ ստեղծելն է. «Փաստ»Տարադրամի շուկայում առավելագույն արժեք է սահմանվելԼՂՀ-ի մարզային խորհրդում բարձրացվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցը․ պատմության այս օրը (21 հունիս)«Անսահման կարոտել եմ տղայիս, ուզում եմ փարվել իրեն, գրկել, բայց ինձ միայն հուշեր մնացին». Ժորա Մուրադյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել» յոթ ամիս անց. «Փաստ»Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»ՀԷՑ-ից պլանային անջատումների մասին են հայտնում«Բնավորության գիծ է, որը հատուկ է մի խավի մարդկանց, որոնց միշտ դուր է գալիս, երբ ինչ-որ կայացած մարդու «խփում» են ու դրանից ուրախանում են». «Փաստ»Իշխանությունը փորձում է սպառնալ մեր աջակիցներին, որ նրանք դուրս գան պայքարից. Բագրատ ՍրբազանՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնչպես են սինխրոն, զուգահեռ, ձեռք ձեռքի «աշխատում». «Փաստ»Երեխաներ են ջրահեղձ եղել․ ՌԴ Ինչի՞ մասին են խոսում ռեպրեսիվ անկանոն շարժումները. «Փաստ»Պետությունը տարբերակներ է առաջարկում խաղող մթերողներին օժանդակելու համար. «Փաստ»Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ» Սամվել Կարապետյանը փոխում է Հայաստանի ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»Սամվել Շահրամանյանը կրկին կհարցաքննվի, հնարավոր է կալանավորեն Արցախի նախագահին․ «Ժողովուրդ» ՔՊ-ականները «թռել են» վրաց գործընկերներից․ «Հրապարակ» Փաշինյանին մերժողը մասնակցել է «Կրթվելը նորաձև է» միջոցառմանը, ապա ծեծի ենթարկել քպականի զավակներին. «Փաստ»Իշխանափոխության վտանգ է զգում Փաշինյանը, իրավապահները գործի են անցել. «Ժողովուրդ» Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն․ «Հրապարակ» Սպասվում են քաղաքական շարժառիթներով «իրավական» նոր ճնշումներ ու հետապնդումներ. «Փաստ»ՀԿԿ նախագահը շարունակում է կադրային ջարդը, ո՞վ է ազատվել պաշտոնից և ինչո՞ւ. «Ժողովուրդ» Լայն ժպիտներ, փիառ այց․ «Հրապարակ» Ո՞ւմ է վերաբերում հուլիսի 1-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթղթի պահանջը. «Փաստ»
Ամենադիտված