Մեդվեդևը հայտարարություն է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայել-Իրան հակամարտությունն իրականում ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի վիճակի վրա, թեկուզև այդ փաստի արձանագրումը ցինիկ է թվում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Որքան էլ դա ցինիկ հնչի, բայց Իսրայելի և Իրանի միջև այս ամբողջ խմորումն ակնհայտորեն չի վնասում մեր գործերին», - խոստովանել է նա: Քաղաքական գործչի խոսքով՝ ամերիկացիների մեծամասնությունը «նույնիսկ չգիտի՝ որտեղ է գտնվում մեռնող Ուկրաինան»:
«Այս ամենով հանդերձ, մերձավորարևելյան հակամարտությունը համաշխարհայինի անցնելու ակնհայտ վտանգ կա», - հավելել է Մեդվեդևը: