Թուրքիա իմ այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզնից պահանջվում է լինել հետևողական, շարունակել ակտիվ աշխատել, ակտիվ երկխոսություն պահել, լսել դիմացինին և սեփական դիրքորոշումները փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել: Այդ բոլոր փաստերի և փաստարկների շփման և փոխգործակցության արդյունքում, վստահ եմ, որ մենք արդյունք կունենանք»,- ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ պետք է նաև նախկին փորձից որոշակի հետևություններ և դասեր անել: «Այս այցից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենանք: 2 տարի առաջ նման այցի լինելն արդեն չափազանցված սպասելիք կհամարվեր: Նկատի ունեմ այդ ակնկալիքն արդեն կայացել է: Իմ պատկերացրած ակնկալիքն այն է, որ այս այցը պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա բնականոն ընթացքը: