Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Հայաստան. Փաշինյան (տեսանյութ)
ՎԻԴԵՈՊատրաստվում եմ Թուրքիայի նախագահ Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցություն ունենալու հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայքնի գագաթաժողովին: Հույս ունեմ հաջորդ տարի հանդիպումը տեղի կունենա ՀՀ-ում: Այս մասին երեկ Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև հույս է հայտնել Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն ՀՀ: «Գիտեմ ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան, հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա: Հույս ունեմ՝ իքս պահի ցամաքային սահմանը կբացվի, հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք և այդպես շարունակ»,- նշել է նա: