Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ
ՍՊՈՐՏ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր՝ հունիսի 21-ին, երկու տարվա պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ՝ մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ և տարեկան 700 հազար եվրո աշխատավարձով։
«Ցրվենա Զվեզդան» Թիկնիզյանի տրանսֆերի համար «Լոկոմոտիվին» վճարել է 1,7 միլիոն եվրո։ Մոսկովյան ակումբը հետագայում կստանա ևս 0,5 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։ Բացի այդ, «Լոկոմոտիվը» կստանա Թիկնիզյանի հետագա վաճառքից ստացված գումարի 10%-ը։
Նաիրը «Լոկոմոտիվի» կազմում հանդես էր գալիս 2021 թվականից։ Ռուսական ակումբի կազմում անցկացրած 122 խաղում հայ պաշտպանը խփել է 16 գոլ և կատարել 17 գոլային փոխանցում։