Հորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին
ՖՈՏՈ
Սատուրնը կառուցվածքի, սահմանափակումների, հասունության եւ կարմայի մոլորակ է։ Այն խորհրդանշում է այն դասերը, որոնք մենք պետք է յուրացնենք աշխատանքի, կարգապահության եւ պատասխանատվության միջոցով։ Սատուրնը սովորեցնում է մեզ համբերություն եւ հիշեցնում է, որ իսկական զարգացումը ժամանակ է պահանջում։ Նրա տրանզիտները կարող են զգացվել որպես փորձություն, բայց հենց դրանք են դնում ապագա աճի ամուր հիմքը։ Մայիսի վերջին օրերին Սատուրնը փոխել է նշանը եւ առաջիկա 3 տարիներին փոխել է ազդեցության ոլորտը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Անդրադառնանք ավելի մանրամասն։
Խոյ
Սատուրնը՝ ձեր նշանում։ Մեծանալու, սեփական կերպարի եւ սեփական մարմնի վրա աշխատելու ժամանակն է։ Կպահանջվի լինել ավելի հավաքված, սեփական անձի հանդեպ՝ խիստ եւ սովորել «ոչ» ասել։
Ցուլ
Առանձնանալու եւ ներքին վերակառուցման շրջան է։ Կբացահայտվեն ենթագիտակցական վախեր։ Լավ է հոգեբանական աշխատանքի եւ հին կախվածություններից ազատվելու համար։
Երկվորյակներ
Սատուրնը ստուգում է բարեկամությունն ու պրոֆեսիոնալ ցանցերը։ Ո՞ր նպատակներն են հնացել, որո՞նք են, որ պահանջում են պլան եւ համակարգվածություն։ Ընկերների շրջանակում կարող են մնալ միայն իսկապես հուսալիները։
Խեցգետին
Մարտահրավերներ եւ կարիերային աճ։ Կարելի է վեր բարձրանալ, բայց միայն կարգապահության, զոհողության եւ նպատակների վերիմաստավորման միջոցով։ Ստիպված կլինեք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։
Առյուծ
Հիմնարար կենսական հարցերի ժամանակն է։ Կրոնը, փիլիսոփայությունը, ուսուցումը, էմիգրացիան՝ այս ամենը պահանջում է լուրջ մոտեցում։ Ձեզ սպասվում է աշխարհայացիք վերանայում։
Կույս
Խորքային վերափոխումներ։ Հնարավոր են օտար ռեսուրսներին հասանելիության սահմանափակումներ, վարկեր, պարտքեր, ժառանգություն։ Ստիպված կլինեք սովորել վերահսկողության եւ հուզական հասունության։
Կշեռք
Լուրջ որոշումներ սիրո եւ գործընկերության մեջ։ Սա ամուսնությունների կամ ամուսնալուծությունների, հարաբերությունների վերանայման ժամանակն է։ Ամեն անհուսալի բան քանդվում է, իսկ կայունն՝ ամրապնդվում։
Կարիճ
Աշխատանքը, առողջությունը եւ ամենօրյա կենցաղը Սատուրնի հայացքի ներքո են։ Ստիպված կլինեք վերահսկողության տակ վերցնել սովորությունները, բեռնվածությունը եւ աշխատանքային ժամանակացույցը։ Ժամանակն է առավելագույն չափով արդյունավետ լինել։
Աղեղնավոր
Սահմանափակումներ արարելու եւ ռոմանտիկայի հարցում։ Սատուրնը խնդրում է անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ։ Ինչն իսկապես ուրախացնում է՝ դա պատրանքն է։ Երեխաների եւ ինքնարտահայտման թեմաները կլինեն կիզակետում։
Այծեղջյուր
Հիմք գցելու ժամանակն է՝ ուղիղ եւ անուղղակի իմաստներով։ Ընտանիքը, բնակարանը, արմատները եւ ներքին հարմարավետությունը պահանջում են կառուցում, նորոգում կամ տեղափոխություն։
Ջրհոս
Ուսումը, կապերը, փաստաթղթերը, քույյր-եղբայրները՝ այս ամենը ավելի լուրջ կդառնա։ Ստիպված կլինեք ավելի ճիշտ խոսել, ավելի խոր մտածել եւ «չտարածվել»։
Ձկներ
Սատուրնը ֆինանսական հասունություն է խնդրում։ Եկամուտները, արժեքավոր իրերը, ինքնավստահությունը՝ այս ամենը ստուգման կենթարկվի։ Ժամանակն է սովորել նյութական կայունություն կառուցել։
Կարեւոր է, որ կենդանակերի բոլոր նշանները հիշեն, որ Սատուրնը տոկունության եւ համբերության ստուգում է կատարում, բայց միշտ արդյունավետ է, ուստի ինքնակարգապահությունը եւ ջանասիրությունը ձեր գլխավոր հաղթաթղթերն են, որոնք ավելի մեծ դիվիդենդներ կբերեն։