Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ՄԱԿ-ի պետական ծառայությունների աշխատողների օր, Միջազգային օլիմպիական օր, Լիտվա՝ Լիգոյի օր, Լյուքսենբուրգ՝ Մեծ հերցոգի օր, Իսպանիա՝ Սուրբ Խուանի տոնակատարության օր, Ղազախստան՝ Ոստիկանության օր, Մոլդովա՝ Պետական ինքնիշխանության հռչակման օր, Ուկրաինա՝ Պետական ծառայությունների օր, էստոնիա՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1724 —Ռուսական կայսրությունը և Թուրքիան կնքել են եզրափակիչ պայմանագիր, ըստ որի Ռուսաստանը պահպանել է կասպիական ափամերձ հատվածները, իսկ Թուրքիան Թիֆլիսը և էրիվանը։

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Կարսի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1879 –ծնվել է քիմիկոս Ստեփան Ղամբարյանը։

1923 –ծնվել է սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան Մանուել Սարգսյանցը։

1934 –ծնվել է ճարտարապետ Թելման Գևորգյանը։

1946-Հայրենադարձների առաջին քարավանը «Տրանսիլվանիա» շոգենավով դուրս է եկել Բեյրութից և մի քանի օր անց ժամանել Բաթում։ Այստեղից գնացքներով նրանց տեղափոխել են Հայաստան։

1953 –ծնվել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։

1956– վախճանվել է սփյուռքահայ նշանավոր գրող Մայքլ Արլենը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ՀԱՀ-ի հետ։

1993- Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ զինված ուժերը լրիվ վերահսկողություն են հաստատել Աղդամ քաղաքի վրա։

2002 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանը:

2004 –վախճանվել է նկարիչ Վահան Խորենյանը։

2006- Երևանում հրազենային կրակոցներից սպանվել է Մալաթիա։

-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը:

2009-Համաներմամբ ազատ են արձակվել ևս 4 ընդդիմադիրներ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Պետրոս Մակեյանը, Վահե Ղազարյանը և Գևորգ Մանուկյանը, իսկ ընդհանուր առմամբ, համաներման գործընթացի արդյունքում ազատ են արձակվել կալանավորված ընդդիմադիրներից 19-ը:

2011- Ռուսաստանը վավերացրել է 102-րդ ռազմաբազայի մասին փաստաթուղթը։

2013- Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երրորդ սերնդի 3G շարժական ինտերնետային ցանց։

2015-լուսաբացին ոստիկանները ցրել են Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին։

2020- վախճանվել է երգիչ Արթուր Ումրոյանը:

2021- Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

2023- ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):

ԱՇԽԱՐՀՈՒՄ

718 —իսպանական Աուստուրիա պրովինցիայում տեղի է ունեցել Կովադոնգի հովտի ճակատամարտը, որտեղ Պելայոյի ղեկավարած տեղացիների աշխարհազորը կանգնեցրել է արաբների արշավանքն Իսպանիա։ Այդ ճակատամարտը համարվում է Ռեկոնկիստիայի սկիզբ։

1750 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ և միներալոլոգ Դեոդա դե Դոլոմյեն, որի անվամբ է անվանվել դոլոմիդ միներալը։

1771 —առաջին անգամ Իսպանիայում կարրիդայի ժամանակ զոհվել է մոտադոր՝ Խոսե Կանդիդո Էկսպոզիտոն։

1803 —Ռոբերտ Ֆուլտոնը Սենա գետի վրա ցուցադրել է առաջին շոգենավը։

1846– բելգիացի երաժիշտ Ադոլֆ Սաքսն իր պատրաստած սաքսոֆոնի համար ստացել է արտոնագիր։

1852– վախճանվել է ռուս նկարիչ, «Պոմպեյի վերջին օրը» հայտնի կտավի հեղինակ Կարլ Բրյուլովը։

1865 —ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868– ամերիկացի Քրիստոֆեր Լետեմ Շոուլզն արտոնագիր է ստացել տպագրական մեքենայի համար, որն իրենից ներկայացրել է մեծ սեղան իսկ ստեղնաշարը նման է եղել դաշնամուրի ստեղնաշարին։

1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրողների օրվա կապակցությամբ առաջին անգամ բանվորների երգչախմբի կատարմամբ  հնչել է «Ինտերնացիոնալը», որը հետագայում դարձել է ԽՍՀՄ-ի հիմն, իսկ ներկայումս էլ Կոմունիստական կուսակցության հիմն է։

1889 —ծնվել է ռուս խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Աննա Ախմատովան (իսկական ազգանունը Գորենկո)։

1894– ստեղծվել է Միջազգային Օլիմպիական Կոմիտեն։

1912– ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգը։

1936– ծնվել է ամերիկացի գրող, արձակագիր Ռիչարդ Բախը («Ջոնաթան Լիվիգստոն»,  «Ճայը», «Պատրանքներ»)։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը սկսել են «Բագրատիոն» օպերացիան, որի ժամանակ ազատագրվել են Բելառուսը և Լիտվան։

1956 —Համել Աբդել Նասերն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։

1962 —ծնվել է ռուս լրագրող, «ВИD» հեռուստաընկերության նախագահ, «Взгляд» հաղորդման առաջին հաղորդավարներից մեկը հանդիսացող Ալեքսանդր Լյուբիմովը։

1972– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Զինեդին Զիդանը։

1998 —աշխարհում առաջին անգամ իրականացվել է մարդկային ուղեղի փոխպատվաստում։

2004 —Ճապոնիայի կառավարական հանձնաժողովը թույլատրել է իրականացնել մարդկային էմբրիոնների կլոնավորում հետազոտական նպատակներով։

2016 —Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն անց կացված հանրահավաքում կողմ են արտահայտվել երկրի Եվրոմիությունից դուրս գալուն։

2022 —վախճանվել է խորհրդային և ռուսական երգիչ «Ласковый май» խմբի մեներգիչ Յուրի Շատունովը:

2023 —Ռուսաստանում սկսվել է  «Վագներ» մասնավոր ռազմական կամակերպության ապստամբությունը:

Կ. Խաչիկյան

Զելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին Զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի միջազգային օդանավակայանը, սպառազինության պահեստներն ու բազաները Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իրանը չի բացառում, որ կփակի Հորմուզի նեղուցը Իսակովի պողոտայում մեքենա է այրվել Հռոմի պապը հորդորում է Մերձավոր Արևելքում գնալ խաղաղության Բրիտանիան տեղյակ էր Իրանին հասցվող հարվածների մասին Լալա Մնացականյանի ամուսնու հուզիչ հրապարակումը՝ կնոջ մահվան 1-ին տարելիցին Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. վիրավորներ կան
Ամենադիտված