Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Թուրքիա: Փաշինյանի և Էրդողանի միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ: ՀՀ վարչապետը նշել է Թուրքիա կատարած աշխատանքային այցի կարևորությունը և հույս հայտնել, որ դա «նոր խթան» կհաղորդի երկրների միջև հարաբերություններին, գրում է iz.ru–ն։

Սա կարևորագույն այց է, որը սահմանում է Երևանի ուղին ամրապնդելու հարաբերություններն Անկարայի հետ, կարծում է թուրք քաղաքագետ Քերիմ Հասին։ «Ես սա չէի անվանի երկկողմ հարաբերությունների շրջադարձային կետ, բայց սա բավականին կարևոր և խորհրդանշական քայլ է», - ասել է նա iz.ru–ին։

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Բացի այդ, պետությունների միջև սահմանը փակ է 1993 թվականից։ Հետաքրքիր է այն, որ երկար տարիներ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում գլխավոր նյարդայնացնող գործոնը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն էր, սակայն վերջերս ցեղասպանության միջազգային ճանաչումը դադարել է ներառվել Երևանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։ Հայաստանի ընդդիմությունը քննադատում է այդ մոտեցումը։ «Հայ հասարակությունն ամբողջությամբ բաժանված է։ Բնականաբար, ցեղասպանության հարցը չափազանց կարևոր է նրա զգալի մասի համար, և սկզբունքորեն հայ հասարակության զգալի մասը թշնամանքով կընդունի թուրքերի հետ այս տեսակի երկխոսության հնարավորությունը,— iz.ru–ին ասել է Ռուսաստանի Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ավագ դասախոս Սերգեյ Մարգուլիսը,— Քանի որ Թուրքիան չի վերանայել պատմության մեկնաբանման այս հարցը և չի մտադրվում վերանայել այն, դա ակնհայտորեն կընկալվի որպես ցավոտ կետ։ Բայց, մյուս կողմից էլ, ես չէի սպասի որևէ լուրջ ելույթ Փաշինյանի դեմ դրանից հետո»։

Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանի համար հիմնական խնդիր է մնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ անորոշությունը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Ես չեմ կարող որևէ ամսաթիվ նշել ստորագրման համար, - ասել է նա iz.ru–ին,– մենք իսկապես ուզում ենք, որ այս պայմանագիրը ստորագրվի։ Որքան շուտ, այնքան լավ»։

Սակայն Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը կապում է երկու հիմնական պահանջների հետ։ Նախ, Բաքուն ցանկանում է, որ Հայաստանը փոփոխի Սահմանադրությունը։ Երկրորդ, Ադրբեջանը պահանջում է լուծարել 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Հաշվի առնելով այն, որ Հայաստանը դանդաղում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, բնականաբար, Երևանը պաշտոնապես հույս ունի, որ Անկարան ինչ-որ կերպ կազդի իր ամենամոտ դաշնակցի վրա,- iz.ru–ին ասել է «ԻՄԵՄՈ ՌԱՍ»-ի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովը, - հետևաբար, նախևառաջ, սա ոչ թե երկու, այլ երեք երկրների միջև հարաբերություններ են, սա ավելի շատ եռանկյունի է»:

Քաղաքագետ Քերիմ Հասը նույնպես կարծում է, որ Հայաստանը, մի կողմից, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իսկ մյուս կողմից որքան հնարավոր է արագացնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը: «Հայաստանի ղեկավարությունը տեսնում է, որ Իրանը զգալիորեն կթուլանա տարածաշրջանում, Ռուսաստանը դեռևս զբաղված է ուկրաինական խնդրով, իսկ ԱՄՆ–ի համար Հարավային Կովկասը վերջին խնդիրներից մեկն է, ԵՄ–ն ևս ավելի շատ հետաքրքրված է Եվրոպայում անվտանգության ապահովմամբ: Բացի դա Երևանը տեսնում է, որ Ուկրաինան չի ստանալ անվտանգության երաշխիքներ: Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության համար սա ստեղծում է այն զգացողությունը, որ Թուրքիան կարող է լրացնել Հարավային Կովկասում «իշխանության վակուումը»», - նշել է նա։

Իսկ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունները շարունակվում են, Թեհրանը Հայաստանի ամենամեծ գործընկերն է տարածաշրջանում։ Եթե Թեհրանը թուլանա հակամարտության արդյունքում, ապա դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի դիրքերի վրա և, հավանաբար, կամրապնդի Ադրբեջան-Թուրքիայի զույգը, որոնք պնդում են Զանգեզուրի միջանցքի ստեղծման վրա։ Իրանն է այդ նախագծի հիմնական հակառակորդը, քանի որ այն կտրում է Թեհրանին ԵԱՏՄ շուկայից և ուժեղացնում Անկարային։ «Այժմ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին ընկալում են որպես թույլ, զիջելու պատրաստ։ Հավանաբար, Երևանի վրա ճնշման ևս մեկ ալիք կսկսվի թե՛ չսահմանազատված տարածքների, թե՛ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում։ Այսինքն սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, և որ Թուրքիան Փաշինյանի այցից հետո Հայաստանի հետ կհաստատի բացառապես կառուցողական հավասար հարաբերություններ, իմ կարծիքով, բավականին միամտություն է», — կարծում է Սերգեյ Մարգուլիսը։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի այցը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա դժվար թե կարելի է համարել սպառնալիք Ռուսաստանի շահերին Անդրկովկասում, կարծում է փորձագետը։ «Սա ևս մեկ անգամ բազմավեկտոր քաղաքականության ցուցադրություն է, որը հայկական կողմը հստակորեն որդեգրել է, հատկապես Ղարաբաղում պարտությունից հետո, այսինքն ցույց է տալիս, որ այլևս հույսը չի դնում ՀԱՊԿ մեխանիզմների վրա», — նշել է նա։

Վերջերս Հայաստանում ձերբակալվել է հայազգի ռուս գործարար Սամվել Կարապետյանը, ով մեղադրվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։ Կրեմլը հայտարարել է, որ ուշադիր հետևում են գործին։ Հայաստանի կառավարությունը փորձում է հեռանալ Ռուսաստանից փորձելով ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ, նշել է Քերիմ Հասը։ «Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը չի կարող փոխարինող գտնել Ռուսաստանին ռազմական ոլորտում։ Նա չի կարող, օրինակ, փակել ռուսական բազան կամ դուրս գալ ՀԱՊԿ-ից միաժամանակ ստանալով Արևմտյան դաշինքից որևէ անվտանգության երաշխիք»,- ասել է նա։ 
Բացի դա Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրներն են Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները։ Երևանի մասնակցությունը ԵԱՏՄ–ին ապահովում է երկրի կայուն տնտեսական աճը։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ» Հունիսի 24-ից երթևեկության փոփոխություն կլինի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցումՍպասվում է քամու ուժգնացում, անձրև Տղաս նիհարել էր, դեմքին գույն չկար․ գերիների ծնողներին տեսագրություն են ուղարկել Մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը Հունիսի 24-ին առավոտից գազ չի լինի Դեպի Մայր Աթոռ երթը նոր ցնցումներ է առաջացրել իշխանության մեջՌուսաստանի կոշտ զգուշացումը՝ ՀՀ իշխանություններինՀարսնացուն սպանվել է հարսանիքի օրը․ մանրամասներ Կրակnցներ՝ Երևանում․ վիրավորը «Բաքսյոր Գուգո»-ն էԻսլամական պետությունները չեն գնահատում Փաշինյանի շողոքորթությունները Ադրբեջանական կողմը բետոնե արգելապատնեշով է փակել  Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (23 հունիս)Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզումՎրաստան մուտքն այսուհետ կփոխվի․ ինչ է հայտնիՄեկը կար, որ գտնվում էր Թուրքիայում՝ հոր մոտ ու այդ ցնցումները բերել էին հիստերիայի․ Բագրատ Սրբազան Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր Հունիսի 1-ից հունիսի 20-ը ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանըՄահացել է Մրոյի հայրըՊլանային անջատումներ՝ հունիսի 23-24-ըԱնկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական վթար՝ կեսգիշերին․ կա 1 զոհ 3 վիրավորԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը Իրանական Բուշեհրում, որտեղ ԱԷԿ է գտնվում, պայթյունների շարք է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի աճ չի արձանագրվել. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունԿիևը պետք է ճանաչի չորս նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները. ՊուտինՀանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Էրդողանը կրկին Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ Երբ Պուտինը խոսում է ռուս զինվորների դրած ոտքի մասին, նա բացի Ուկրաինայից նկատի ունի նաև Բելառուսը, Մոլդովան, Կովկասը. ԶելենսկիՀորոսկոպ. ինչ կբերի Սատուրնը 2025-2028 թվականներին ԱՄՆ-ն hարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին. Թրամփը uպառնացել է «ավելի մեծ nղբերգnւթյամբ»Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ 1 զnհ, 3 վիրավորԻրանին հարվածները չեն կարող համեմատվել Ուկրաինայի պատերազմի հետ, Իսրայելը պաշտպանում է իրեն. ՄերկելԻրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան
Ամենադիտված