Ահաբեկչություն՝ Դամասկոսի եկեղեցում․ կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 25 մարդ։ Պայթուցիկ սարքը եկեղեցի է բերել մահապարտ ահաբեկիչը:
Սիրիական SANA գործակալությունը, հղում անելով երկրի ՆԳՆ-ին, հայտնել է, որ ահաբեկիչն Իսլամական պետության անդամ է եղել։