Ուժգին երկրաշարժ՝ Նոր Բրիտանիա կղզում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
5.3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Բրիտանիա կղզում։ Այս մասին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։
Սեյսմիկ դեպքի էպիկենտրոնը գտնվել է Քիմբե քաղաքից 81 կիլոմետր հարավ-արևելք։
Տուժածների կամ որևէ ավերածության մասին տեղեկություն չի ստացվել։ Տարածքում ցունամիի վտանգ նույնպես չի հայտարարվել։