Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածները «արձակել են Իրանի ձեռքերը», և այժմ նա իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլռահիմ Մուսավին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Հանցագործ Ամերիկան արձակել է իսլամի մարտիկների ձեռքերը՝ գործելու ամերիկյան շահերի և բանակի դեմ», - ասել է իրանցի զինվորականը։
Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ը հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վրա ռումբերի ամբողջ պաշար է նետվել։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Իրանին հասցված հարվածների շարքն անվանել է «պատմական պահ» ԱՄՆ-ի, Իսրայելի և ամբողջ աշխարհի համար և կոչ է արել Թեհրանին «համաձայնել վերջ տալ այս պատերազմին»։