Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծառայողական հետապնդման հերթական աղմկալի դրսեւորումն է եղել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Բանն այն է, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, այս անգամ հերթական ծառայողական հետապնդման դեպքի պատճառով։ Ակադեմիական կառույցի ներսում արձանագրվել է մի իրավիճակ, որը վկայում է իշխանական լծակների չարաշահման եւ բարոյահոգեբանական ճնշման կիրառման մասին` ակադեմիական միջավայրին անհարիր ոճով։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանի ամբիոններից մեկի վարիչը ենթարկվել է կարգապահական տույժի միայն այն պատճառով, որ չի կանգնել ոտքի (իրավաբանորեն ձեւակերպված՝ անհարգալից վերաբերմունքի համար), երբ բուհի պրոռեկտորները ներս են մտել։ Տվյալ միջադեպը ոչ միայն որեւէ իրավական ակտով չի կարգավորվում, այլեւ նման «արարքի» համար տույժ կիրառելը ակնհայտորեն հակասում է առողջ բանականությանը եւ ակադեմիական ազատության սկզբունքներին։

Ամենից ծանրակշիռ հանգամանքն այն է, որ այս՝ մեղմ ասած աննշան հարցը, շաբաթներ շարունակ քննարկվել է բուհի էթիկայի հանձնաժողովում, ինչը վկայում է, որ գործի մեջ թաքնված են անձնական կամ խմբային շահեր։ Այլ կերպ ասած՝ պարզ քայլը վերածվել է նպատակաուղղված ճնշման, որի նպատակն է ակադեմիական աշխատակցին նսեմացնել, վախեցնել կամ լռեցնել։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկայի հանձնաժողովը կոչված է նման կերպ «դաստիարակել» գիտակազմի ներկայացուցիչներին, երբ իրական էթիկական խնդիրներ՝ սկսած աշխատանքի ապօրինի դադարեցումներից մինչեւ մասնագիտական արժանապատվության խախտում, շարունակում են անտեսվել։

Այս դեպքը վկայում է այն խորքային ճգնաժամի մասին, որում հայտնվել է համալսարանական կառավարումը. երբ իշխանությունը փոխարինում է արժանապատվությանը, իսկ վախը՝ համագործակցությանը։ Մնում է միայն հուսալ, որ նման օրինակները կարժանանան հասարակական լայն արձագանքի, որպեսզի ակադեմիական հարթակը դադարի հաշվեհարդարի տարածք լինելուց»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել էՀայաստանը ռազմավարական նշանակություն է տալիս Լյուքսեմբուրգի հետ բազմակողմ հարաբերություններին. ԱԳՆ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-ից 23-ը Հայտնի է՝ ինչպիսին կլինի Իրանի պատասխանը ԱՄՆ-ին Իրանի «ձեռքերն արձակվել են» միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումներից հետո․ Իրանի ԳՇ պետ Իրանի ԶՈւ-ն հրթիռակոծել է Իսրայելը՝ հյուսիսից հարավ․ Mehr Հեծանիվի գողը ձերբակալվել էԿրակոցներ՝ Գյումրիում հայտնի «Գյումրի» հացատան մոտ. վիրավորներ կանԲացառիկ տեսանյութ՝ Երևանում հնչած երեկվա կրակոցներից 22 տարի առաջ՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոսԶելենսկին Լոնդոնում կհանդիպի Չարլզ III թագավորի և նոր վարչապետի հետ Ողբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինՊուտինը կոշտ գնահատական է տվել Իրանին հարվածներին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Այսվայն գինի«Պատմաբանը կապ է տեսնում Ուկրաինայում ու Հայաստանում եկեղեցիների հալածանքների միջև»Լրտեսության կասկածանքով Հունաստանում ադրբեջանցի է ձերբակալվել «Հայկական ժեստ. Երևանը ցանկանում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ»
Ամենադիտված