Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Մեքենաշինական արդյունաբերության աշխատողների օր, Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝  Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:

1908– ծնվել է նշանավոր ֆիզիկոս,  պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:

1915-սկսվել է Շապին Գարահիսարի հայաթափումը, որպես Մեծ եղեռնի շարունակություն։ 7800 հայ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվել այլ զանազան երկրներ։

1918-Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։

1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։

1963– ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:

2001 –վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։

2006– Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Շախմատի օլիմպիադայի չեմպիոն:

2011- Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ»։

2015-չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անց են կացրել նախապես ծրագրված երթն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:

2016-Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է եղել «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

2018-Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։

1919- Խորհրդարանում հնչել է Էդմոն Մարությանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը, որն ուղղված է եղել ՔԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Ռևազյանին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

79 —վախճանվել է հռոմեկան կայսր Վեսպեսիանը։

1314 —Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և նման կերպ վերականգնել իր երկրի անկախությունը։

1398 —վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։

1497 —Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։

1571 —Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։

1667 —երկրորդ անգլո-հոլլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը հանդիսանում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը և մոտեցրել է պատերազմի ավարտը։

1695 —ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։

1793 —ֆրանսիական կանվետն ընդունել է առաջին ժողովրդավարական սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), Ֆրանսիան դարձել է հանրապետություն։

1812 —Նապոլեոնի բանակն անցնելով Նեման գետը ներխուժել է Ռուսական կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։

1880 —առաջին անգամ հրապարակորեն երգվել է  «О, Կանադա» երգը։

1893 —նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային Բևեռ։

1916– առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարն անցել է մեկ միլիոն դոլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1040000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:

1925 —Բեռլինում ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։

1930 —առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։

1934– Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:

1935- ծնվել է  ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։

1935 —Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։

1945 —Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։

1947– ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:

1963-Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։

1968 –ծնվել է  իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։

1973 —ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմը ավարտված է։

1978 –վախճանվել է  խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։

1987– ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։

1990 —Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։

2020- 1945 թվականից հետո պատմության մեջ առաջին անգամ Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:

2021 —ԱՄՆ-ի Մայամիում փլուզվել է բարձրահարկ շենք, որի արդյունքում զոհվել է 98 մարդ:

Կ. Խաչիկյան

Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր«Պատմական» հանդիպումն ու հերթական զիջումների վտանգավոր հեռանկարը. «Փաստ»Վթար․ ջուր չի լինելու«Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահի դրությամբ ինքն իր ձեռքով, փաստացի իր սխալի արդյունքում ձևավորել է դիմադրության նոր օջախ». «Փաստ»Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»Փաշինյանը եկեղեցու դեմ նոր հրահանգ է տվել․ «Հրապարակ» ՏԿԵ նախարարությունը ցանկանում է բացառել ճանապարհներին ոչ պատշաճ տեսքի գովազդային վահանակների առկայությունը. «Փաստ»Վարդան Ղուկասյանը համեստ հարսանիք է արել. «Հրապարակ» Հերթական ծառայողական հետապնդումը՝ Բրյուսովի անվան համալսարանում. կարգապահական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ» Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի իր 60-ամյակի օ՞րը. հրահանգված է ամեն կերպ նրան վարկաբեկելու միջոցներ գտնել. «Փաստ»Արտակ Գալստյանին ուզում են զրկել մանդատից. «Հրապարակ» Կառավարության մոտ քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից. ՔՊ պատգամավորը փախել է. «Ժողովուրդ» Ռուսաստանի կոշտ զգուշացումը. ի՞նչ է նշանակում այս ամենը. «Փաստ»ՔՊ-ում քննարկում են Հերիքնազ Տիգրանյանի հարցը. «Հրապարակ» Եղիշե Կիրակոսյանին փոխարինող դեռ չեն գտել. «Ժողովուրդ» Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Ամենադիտված