Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջև քաղաքական և տնտեսական հակամարտությունը սրվում է: Նա ձերբակալվել է իշխանությունը զավթելու կոչերի մասին հոդվածով, գրում է dw.com–ը:

Իշխանությունը զավթելու կոչերի մեղադրանքների ֆոնին, Երևանի դատարանը որոշում է կայացրել Forbes-ի ցուցակում ընդգրկված հայազգի ռուս միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառել: Նրա պաշտպանությունը գործը համարում է շինծու, իսկ գործարարն ինքը, ով աջակցել է Հայ Առաքելական Եկեղեցուն (ՀԱԵ) իշխանությունների հետ հակամարտության մեջ, հրապարակված հայտարարության մեջ ընդգծել է, որ չի նահանջի իր սկզբունքներից: Շուտով Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական արձագանք է տվել ձերբակալությունն այն գնահատելով որպես վարչապետի «հակաեկեղեցական գծի» շարունակություն և սպառնալիքի միջոցով ճնշման փորձ: Մայր Աթոռի հայտարարության մեջ ընդգծվել է, որ տեղի ունեցողը հարված է հասցնում և՛ Հայ Առաքելական եկեղեցու, և՛ Հայաստանի Հանրապետության հեղինակությանը: 

Սամվել Կարապետյանը հայկական ծագումով ամենահարուստ գործարարներից մեկն է, «Տաշիր» խմբի սեփականատերը, որը գործում է անշարժ գույքի, էներգետիկայի և այլ ոլորտներում։ Forbes-ի տվյալներով նրա կարողությունը կազմում է 3.2 միլիարդ դոլար, ինչը նրան դասում է 44-րդ տեղում ռուսների և 1102-րդ տեղում աշխարհի միլիարդատերերի շարքում։ 2024 թվականին խմբի եկամուտը գերազանցել է 260 միլիարդ ռուբլին։ Ռուսաստանի Պետական Դումայի որոշ անդամներ և լրատվամիջոցների գործիչներ, որոնք հայտնի են իրենց կրեմլամետ դիրքորոշմամբ, այդ թվում Մարգարիտա Սիմոնյանը և Վլադիմիր Սոլովյովը, աջակցություն են հայտնել Սամվել Կարապետյանին։ Ի պատասխան Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է ռուսական պետական լրատվամիջոցների տեղեկատվական ազդեցությանը հակազդելու օրենսդրական և տեխնիկական քայլերի նախապատրաստման մասին։ Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում արդեն իսկ դադարեցվել են։

Միաժամանակ, Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի հիման վրա Հայաստանում շարունակում են հեռարձակվել ռուսական մի քանի ալիքներ։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ռոսիա-1» հեռուստաալիքի շարունակական հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսով անվանել է «բացահայտ աբսուրդ»։ Նրա խոսքով կան բոլոր հիմքերը Ռուսաստանի հետ այդ ալիքի հեռարձակման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը խզելու համար։ «ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է գիտակցեն դա անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեն Հայ եկեղեցու կամ Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանությունների գործողություններին», - ընդգծել է նա dw.com-ին տված հարցազրույցում։

Հակամարտությունը սրվել է նաև տնտեսական ճակատում։ Փաշինյանը հայտարարել է «ՀԷՑ»-ը, որը պատկանում է Կարապետյանի կառույցներին, ազգայնացնելու իր մտադրության մասին մեղադրելով ընկերությանը «էներգետիկ ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Նա իր դիրքորոշումը բացատրել է տեխնիկական պատճառներով՝ երկրի էներգամատակարարման պարբերական ընդհատումներով, որոնց մեղքը նա տեսնում է «ՀԷՑ»-ի մեջ։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանը եկեղեցու պաշտպանության համար Կարապետյանի հայտարարությունն անվանել է «ծխածածկույթ», որի ետևում թաքնված են «ՀԷՑ»-ի սեփականատերերի շահերը, ովքեր փորձում են խուսափել պատճառված վնասի համար պատասխանատվությունից։ Վարչապետի հայտարարությունների հետ գրեթե միաժամանակ հայտնվել են տեղեկություններ Կարապետյան ընտանիքի հետ կապված այլ բիզնեսներում ստուգումների մասին: Սննդի անվտանգության վերահսկողության ծառայությունը հայտնել է «Պիցցա Տաշիր» ռեստորանային ցանցում լուրջ սանիտարական խախտումների հայտնաբերման մասին: 

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը և նրա ակտիվների վրա հետագա հարձակումները համարում է քաղաքական դրդապատճառներով նրան չեզոքացնելու նախապես պլանավորված արշավի մաս: Նրա խոսքով Կարապետյան ընտանիքին պատկանող բիզնես կառույցների ստուգումները և լրատվամիջոցներում բացասական տեղեկատվության տարածումը վկայում են գործարարի ազդեցությունը ներքաղաքական կյանքի վրա սահմանափակելու փորձի մասին: «Սա ճնշում է Կարապենյանի հետ կապված ամեն ինչի վրա, և արշավը հստակորեն նախապես էր նախապատրաստված», - վստահ է քաղաքագետը։ Նա կարծում է, որ տեղի ունեցողը կարող է արտաքին ծագում ունենալ։ «Դատելով փազլի կառուցվող տարրերից Կարապետյանի համար հրամանը եկել է Արևմուտքից, իսկ եկեղեցու շուրջ հակամարտությունը պարզապես հարմար պատրվակ է եղել», - ասել է նա dw.com-ին տված հարցազրույցում և իշխանությունների գործողություններն անվանել «նպատակային արշավ Ռուսաստանի դեմ», այլ ոչ թե պատահական դրվագ։ Միևնույն ժամանակ, կառավարության կողմնակիցները, իրենց հերթին, Կարապետյանի սեփական ակտիվացման մեջ տեսնում են այլ տեսակի արտաքին ազդեցություն ակնարկելով նրա հնարավոր կապը ռուսական քաղաքական գծի հետ։ 

Հայ տնտեսագետներն էլ ծավալվող ճնշման ֆոնին զգուշացնում են վտանգների մասին: Եթե իշխանությունները անցնեն մասնավոր ռազմավարական ակտիվի իրական ազգայնացմանը, ապա դա, նրանց կարծիքով, կարող է վնասել երկրի ներդրումային գրավչությանը։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նշել է, որ նման գործողությունները հակասում են մասնավոր սեփականության անձեռնմխելիության հիմնական սկզբունքին։ Ավելին, «ՀԷՑ»–ի դեպքում հնարավոր են իրավական հետևանքներ, նրա ակտիվները տիրապետող որոշ ընկերություններ գրանցված են Կիպրոսում, պետություն, որի հետ Հայաստանը ներդրումների պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր ունի, և դա, նրա կարծիքով, կարող է հանգեցնել միջազգային իրավական վեճերի հանրապետության համար հնարավոր վատ հետևանքներով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը Մխիթարյանը հայտարարել է, որ «Ինտեր»-ը լինելու է իր վերջին թիմը Մագնիսական փոթորիկներ են սպասվում Երկրի վրա հունիսի 25-26-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 27-ից կարող է արգելել հայկական բուսասանիտարական վկայականներով ծաղիկների ներմուծումը«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ«Հրաժարվեց Արարատից ու ցեղասպանությունից». Փաշինյանը Ստամբուլում հանդիպել է Էրդողանի հետ «Միլիարդատիրոջ ձերբակալություն Հայաստանում. հակամարտության նոր փուլ» Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը Էրդողանը չի հավատում Փաշինյանի քաղաքական ապագայինՍամվել Կարապետյանի կալանավորումից հետո կապիտալի արտահոսք է սկսվել«Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայի, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար (տեսանյութ)ՌԴ ԱԴԾ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. լուրջ հետևանքներ կլինեն Բեռնատարի խցիկում հրդեհ է բռնկվել․ մանրամասներԱդրբեջանում արդեն հինգ տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է․ Ալիև Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը ԵՄ-ն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել․ Կալլաս Մաhացու վրաերթ՝ ԵրևանումՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Իրանը խախտել է հրադադարը «WhatsApp»-ն այլևս թույլատրված չէ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ որն է պատճառը Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը. պատմության այս օրը (24 հունիս)Երկրաշարժ է եղել Թուրքիայում Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ»Իրանի ԻՀՊԿ հրամանատարը uպառնում է ԱՄՆ-ինԵկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, իսկ Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան. Բագրատ Սրբազան«Կենսուրախ էր, ընկերասեր, սրտացավ, իր տեսակով՝ անհամբեր». ենթասպա Կամո Մինասյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին՝ իր մարմնով ծածկելով երկու ժամկետային զինծառայողի. «Փաստ»Երբ ոչ մի բանի համար պատասխանատու չէ. «Փաստ»Հրադադարն ուժի մեջ է մտել․ Թրամփ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվեցին Քաղաքական հետապնդումների և տնտեսական ճնշումների առաջացրած ռիսկերը. «Փաստ»Հնգօրյա գազանջատում՝ հարյուրավոր հասցեներումՏարադրամի փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված