«Աբսուրդի գագաթնակետը». ինչո՞ւ է գործարար Կարապետյանը Հայաստանում նախնական կալանքի տակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի դատարանը երկու ամսով կալանավորել է հայազգի ռուս ձեռնարկատեր Սամվել Կարապետյանին և ուղարկել նախնական կալանքի։ Գործարարի կողմնակիցները մոտ 10 ժամ սպասել են լսումների արդյունքներին, որոնցից վեցը ծախսվել է հենց լսումների վրա, իսկ մնացած ժամանակը դատավորների խորհրդակցությունների և դատավճռի վրա։ Այն հայտարարվել է ուշ երեկոյան, և միայն դրանից հետո են հարյուրավոր մարդիկ, որոնք օրվա ընթացքում հավաքվել էին դատարանի շենքի դիմաց, սկսել ցրվել, գրում է rg.ru -ն։
Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը դատավճիռն անօրինական է անվանել։ «Պետք է հայտնեմ, որ գերակշռել է անօրինականությունը։ Սա աբսուրդի գագաթնակետն է։ Մարդը ձերբակալվում է փաստարկների բացակայության դեպքում», - ասել է նա խոստանալով, որ պաշտպանությունը կբողոքարկի դատարանի որոշումը։ Նրա մյուս փաստաբան Լիանա Գասպարյանի խոսքով աբսուրդ է հենց կառավարության տապալման կոչ անելու մեղադրանքը։ Հետաքրքիր է այն, որ Կարապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո հայցեր են առաջացել նրա «Տաշիր Գրուպ»-ի կողմից կառավարվող ձեռնարկությունների դեմ։ Այսպես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, իսկ Փաշինյանը պահանջել է, որ ընկերությունն ազգայնացվի, եթե այն չփոխհատուցի «ժողովրդին պատճառված վնասը»։
Բացի այդ, Հայաստանի Սննդի անվտանգության տեսչությունը կասեցրել է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող մի քանի պիցցերիաների գործունեությունը։ Մի շարք փորձագետներ և քաղաքական գործիչներ արդեն նշել են, որ նման գործողությունները սպառնում են վախեցնել պոտենցիալ օտարերկրյա ներդրողներին, այդ թվում Կարապետյանին, որի բիզնեսի մեծ մասը գտնվում է Ռուսաստանում։
Կարապետյանի ձերբակալությունը կարող է մարդկանց ուշադրությունը քաղաքականությունից շեղելու փորձ լինել։
Չպետք է մոռանալ նաև, որ հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, և Կարապետյանի հետապնդումները կարող են կապված լինել Ռուսաստանում հայկական սփյուռքի վրա ազդելու փորձի հետ, որի թիվը գնահատվում է 1.7-2.5 միլիոն մարդ, և նրանց ձայները կարող են էականորեն ազդել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որտեղ մշտապես բնակվում է 3 միլիոն մարդ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը