Իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրության ուշադրությունն արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներից շեղելու համար Փաշինյանն անում է ամեն ինչ, այդ թվում՝ հեծանիվ քշում, մասնակցում տարբեր սպորտային միջոցառումների, մրցումների, փորձում ինչ-որ օրակարգ ստեղծել այդ առումով։ Եվ զբաղվում ցանկացած գործով, միայն թե երկրի համար առանցքային նշանակության գործերով չզբաղվի։
Սպորտային և կրթական այդ միջոցառումները, բնականաբար, կապված են ԿԳՄՍՆ-ի հետ, և փաստացի Փաշինյանը բավական երկար ժամանակ է անցկացնում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հաճախ նրանց կարելի է տեսնել տարբեր միջոցառումներին իրար կողք նստած, իրար ականջի ինչ-որ բան փսփսալիս, և կարելի է ասել, որ Փաշինյանի հիմարությունները վաղ օդակաթիլային ճանապարհով փոխանցվում են նաև ԿԳՄՍ նախարարին։
Մեր տեղեկություններով, մասնավորապես, Ժաննա Անդրեասյանն օրերս խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավարության հետ, հրահանգ է տվել, որ աշխատակիցները հեծանիվով գան աշխատանքի, ավելին, խոստացել է, որ պարբերաբար, հեծանիվով աշխատանքի ժամանողներին լրացուցիչ պարգևավճարներ կտան։ Այդ կերպ, իբր, ԿԳՄՍՆ-ում խրախուսում են առողջ ապրելակերպը։
Արուսյակ Մկրտումյան