Իրանը խախտել է հրադադարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
- Իրանը խախտել է հրադադարը, հայտարարել է Իսրայելը։
Իսրայելի որոշ քաղաքներ տագնապի մեջ են, քաղաքացիներին խնդրել են ապաստան գտնել։ «Ես հրամայել եմ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտումներին՝ Թեհրանի կենտրոնում գտնվող կառավարական թիրախների դեմ բարձր ինտենսիվությամբ հարվածներ հասցնելով»,- ասել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը
- Կատարը ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել Իրանի դեմ
Կատարը դիմել է ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի Ալ Ուդեյդ բազայի վրա Իրանի հարվածից հետո՝ այն անվանելով իր ինքնիշխանության խախտում։ Հայտարարությունը հրապարակվել է Կատարի արտաքին գործերի նախարարության կողմից։
«Կատարի Պետությունը խստորեն դատապարտել է բազայի վրա հրթիռային հարձակումը՝ այն համարելով իր ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում»։ Կատարի Պետությունն ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում անմիջական պատասխանի, որը «համապատասխանում է այս կոպիտ ագրեսիայի բնույթին և մասշտաբներին և համապատասխանում է կանոնադրությանը և միջազգային իրավունքին»։
Իրանը նախապես տեղեկացրել է Կատարում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ սպասվող հարվածի մասին, որպեսզի նվազագույնի հասցնի մարդկային կորուստները, գրել է NYT-ն։