Լոռու մարզում մեկնարկել է ամառային զորակոչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները՝ Վանաձոր և Փամբակ խոշորացված համայնքներից:
Նորակոչիկներին ծառայության ճանապարհելու արարողությանը ներկա էին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներն ու ընկերները:
Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը նորակոչիկներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն, ամուր առողջություն, բարի վերադարձ՝ կարևորելով տղաների առաքելությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում:
Տղաներին բարի ծառայություն մաղթեցին նաև Լոռու մարզի զինվորական կոմիսար Սարգիս Վահրադյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը: