Ռուսաստանում նշել են՝ ինչ կարևոր երեք դասեր է պետք քաղել Իսրայել-Իրան պատերազմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելն ու Իրանը պետք է երեք դաս քաղեն իրենց 12-օրյա պատերազմից։ Взгляд թերթին ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Անպիլոգովը:
«Իրանա-իսրայելական հակամարտությունը նախ հաստատել է հարվածային դրոնների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների նշանակությունը հակառակորդի ենթակառուցվածքների վրա օպերատիվ-ռազմավարական ազդեցության գործում», - ասել է պարբերականի զրուցակիցը:
Երկրորդ դասը նա անվանել է հասկանալը, թե որքան կարևոր է ունենալ ՀՕՊ հզոր համակարգ։ «Վերջապես, երկրները պետք է պատրաստվեն երկարատև ռազմական դիմակայությունների», - եզրափակել է Անպիլոգովը: