Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն
ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերից» հետո այլ ակումբում խաղալու ցանկություն չունի։
«Չգիտեմ, թե դեռ ինչքան կխաղամ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ դուրս գալ խաղադաշտ։ Ես դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ինտերի» հետ։ Եթե դուրս չհանեն, ես կմնամ։ Չեմ ցանկանում ավարտել կարիերաս, հետո ափսոսալ, որ շուտ եմ հեռացել։
Չեմ ցանկանում ավելի ցածր մակարդակում հանդես գալ, չեմ վերադառնա Հայաստան։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ հետաքրքիր չեն։ Ես սիրում եմ ֆուտբոլը խաղի համար, ոչ թե փողի համար»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է tuttosport.com-ը։
Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։