Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով՝ ցուպը ձեռքին, հասավ Երեւան, աստիճանաբար տան տեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։

Նա այն ՔՊ-ականների շարքից է, ովքեր տան տեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո։

2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։

Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը՝ գնելով հողամաս Տավուշի մարզի Իջեւան համայնքում 1 մլն 215 հազար դրամ արժողությամբ։

Բացի հողամասից՝ Հարությունյանը գնել է նաեւ բնակարան «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից, որն արժեցել է 36 մլն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։

Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Հարությունյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 11.5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 90 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 771 հազար դրամ, որից 23 մլն 806 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Վարչապետի աշխատակազմից, իսկ 2 մլն 965 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամուտ է։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 420 հազար դրամ, ինչը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ, որպես եկամտահարկի վերադարձ, Հարությունյանը ստացել է 2,9 մլն դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 696 հազար դրամ։

Արայիկ Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի (ՊՈԱԿ) խորհրդի նախագահ, «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի եւ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար վարչության անդամ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուժի մեջ կմտնեն Ռուսաստան մուտք գործելու նոր կանոնները Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբՈւկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար
Ամենադիտված