Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծովագնացության համաշխարհային օր, Վիտիլիգո հիվանդությամբ հիվանդների համաշխարհային օր, Հյուսիսային Կորեա՝ Ամերիկյան իմպերիալիզմի դեմ պայքարի օր, Հարավային Կորեա՝ Կորեական պատերազմի սկզբի օր, Մոզամբիկ՝ Անկախության օր, Սլովենիա՝ Պետականության օր, Ֆիլիպիններ՝ Ծառատնկման օր, Ռուսաստան՝ Վիճակագիրների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը սկսել է Ախալցխեի բերդի գրոհը:

1882– ծնվել է հայ ականավոր գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը հանդիսացող Լևոն Օրբելին:

1941- թուրքական կառավարությունը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմում իր չեզոքության մասին։

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը:

1987-ԽՄԿԿ Գերագույն խորհրդի նիստում հայտարարվել է տնտեսական բարեփոխումների սկիզբը՝ վերակառուցումը:

1999-ծնվել է գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը:

2004– վախճանվել է հայ նշանավոր օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:

2007-Վանաձորի բնակիչների շրջանում  արձանագրվել է թունավորման 19 դեպք կապված մարզի անտառներում սկսված ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում են քիմիական նյութեր:

2008-Երևանի կենտրոնում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել «Հիմա» երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանը:

2012- շրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները:

2013-Գյումրին ստացել է 10 նոր ավտոբուս հանրային տրանսպորտի աշխատանքը բարելավելու նպատակով։

2016-Ֆրանցիսկոս Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

2017-Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագից մեկ տարի անց «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

2018- Կաթ արտադրող խոշոր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները, որպես բողոքի նշան կարճ ժամանակով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով կաթի մթերման գների բարձրացում։

2019-Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարելով դատախազության, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները որոշել է կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։

-ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը «պատահաբար» դեմ է քվեարկել, հետո փորձել է ուղղել սխալը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

635-վախճանվել է Տան դինաստիայի հիմնադիր հանդիսացող չինական կայսր Լի Յունը:

1498-Չինաստանում հայտնագործել են ատամի խոզանակը:

1580-հրատարակվել է լյութերականության հիմքերը շարադրող «Համաձայնությունների գիրքը»:

1673-վախճանվել է գասկոնցի արիստոկրատ, թագավորական հրացանակիր Շարլ Օժյե դե Բաց դե Կաստելմորոն՝ գրաֆ Դ՝Արտանյանը:

1788 – Վիրջինիան դարձել է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը:

1907-Թիֆլիսում Իոսիֆ Ջուղաշվիլու կողմից թալանվել է ինկասատորական կառքը:

1919-գեներալ Դենիկինի կամավորական բանակը գրավել է Խարկով քաղաքը:

1946-ԽՍՀՄ-ը դարձել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի անդամ:

1950– Հյուսիսային Կորեան հարձակվել է Հարավային Կորեայի վրա, սկսվել է Կորեական պատերազմը:

1967– տեղի է ունեցել առաջին ուղիղ հեռուստաեթերն ամբողջ աշխարհով (աշխարհի 5 մայրցամաքների 24 երկրներում մոտ 400 միլիոն հեռուսադիտող), «Մեր երկիր» ծրագրով հեռարձակվել է Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը:

1978-ընդունվել է Ծիածանային դրոշը, որը ԼԳԲՏ շարժման դրոշն է:

1991– Սլովենիան և Խորվաթիան հայտարարել են իրենց անկախությունը Հարավսլավիայից:

1996-Սաուդյան արաբիայի Էլ-Խուբար քաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում զոհվել են 20 մարդ, որից 19-ը ամերիկյան զինծառայողներ:

1998-պաշտոնապես սկսել է օգտագործվել «Windows 98» օպերացիոն համակարգը:

1999-վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստ, կինոռեժիսյոր Եվգենի Մորգունովը:

2001-չեչեն գրոհայինները գրոհել են Խանկալա բնակավայրի վրա:

2009– վախճանվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը  համարվում է փոփ երաժշտության արքա:

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ՌԴ զինված ուժերը և ԼԺՀ–ի ժողովրդական միլիցիան գրավել են Սևերոդոնեցկ քաղաքը:

Կ. Խաչիկյան

Թրամփը և Էրդողանը բանակցություններ են վարել Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սիմենս ընկերություն «Փորձագետը Կարապետյանի ձերբակալությունը որակել է որպես Հայաստանում ընտրությունների ուզուրպացման փորձ»Բագրատ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ․ նա չի ընդունում մեղադրանքը«Մինչ Իրանը զբաղված է Փաշինյանը մաքրում է Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» համար»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Wizzair-ը չեղարկել է Աբու Դաբի - Երևան չվերթերը. մանրամասներ Երբ կհանդիպեն Թրամփն ու Զելենսկին․ Politico ՈւՂԻՂ. Ուր են տեղափոխել Բագրատ Սրբազանին և մյուս ձերբակալվածներինՄոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա․ Պեսկով Պենտագոնը և ՀԴԲ-ն հետաքննում են Իրանի հարվածների մասին լրատվամիջոցների արտահոսքերը Ովքեր են այս պահին ձերբակալվածները Չինաստանում հայտնաբերվել են երկու նոր մաhացու վիրուսներ․ ինչ է հայտնի Ձերբակալվել է գնդապետ Միհրան Մախսուդյանը Բագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցԻրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու են Արտակագ դեպք. հրդեհ է բռնկվել մոտ 30 մեղվի փեթակ տեղափոխող «KamAZ» բեռնատարի թափքումՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա Իշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էՇրջանառության մեջ են մտցվել հինգ հազար, տասը հազար և քսան հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամները․ պատմության այս օրը (25 հունիս)ՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ինԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացՎանաձորը հրաժեշտ տվեց վաստակաշատ բժշկուհուն Վթար․ ջուր չի լինի Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել ենԹուրքերը զարմացած են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԼենա Նանուշյանը՝ քաղաքական արտահոսքերի հեղինա՞կ. «Ժողովուրդ» ՍԱՏՄ ղեկավարը Փաշինյանի հանցակիցն է. «Հրապարակ» Նոր բնակարան, հողամաս, 26,7 մլն տարեկան եկամուտ. ինչ ունի Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» Եվրոպական երկրների դեսպանները Փաշինյանից բացատրություն են պահանջել․ «Հրապարակ Երիտասարդի հետ վիճաբանությունը ավարտվել է ողբերգությամբՈւկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարԱրդյո՞ք ԱՄՆ–ն օգտագործել է Թուրքիայի օդային տարածքը Իրանին հարվածելու համար Զելենսկին հայտարարել է՝ չի լքելու նախագահի աթոռը մինչև Ուկրաինայում հակամարտության ավարտը
Ամենադիտված