Իսրայելը երկու ԱԹՍ է որսացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկու անօդաչու թռչող սարք են որսացել։ Ըստ հրեական պետության բանակի մամուլի ծառայության, դրանք կարող էին գործարկվել Իրանի կողմից, գրում է Times of Israel-ը:
«Իսրայելի տարածքին մոտեցող երկու ԱԹՍ-ներ, ամենայն հավանականությամբ, Իրանի կողմից, առգրավվել են իսրայելական օդուժի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:
«Կարճ ժամանակով միացված են եղել ազդանշանները», - հավելել են մամուլի ծառայությունում: