Բագրատ Սրբազանին մեղադրանք առաջադրվեց․ փաստաբան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ՔԿ դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Ամեն բան հասկանալի է։ Հերթական քաղաքական հետապնդումն է, որն ունի ընդդիմությանը թուլացնելու, պարալիզացնելու նպատակ։ Թե ինչ նպատակով, ժամանակը ցույց կտա, կարծում եմ՝ նպատակը եկեղեցու նկատմամբ ավելի ուժեղ ոտնձգությունն է»,-ասաց փաստաբանը։