ԱՄՆ-ը նոր hարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը. Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ը նոր հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։
«Իհարկե»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ -
«Բայց ես այլևս ստիպված չեմ լինի անհանգստանալ այդ մասին։ Այն անհետացավ երկար տարիներով, և այն վերականգնելը շատ դժվար կլինի, որովհետև ամեն ինչ ավերված է»,-ասել է Թրամփը: