«Փառքը երբեք մեզ կուլ չի տվել». Սիլվա Հակոբյան
ՖՈՏՈ
«Գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք արդեն ամբողջ հայ ազգը Սիլվային ճանաչեց «Գիշեր է» երգով: Դրանից հետո դժվարությունը մեկ այլ տեղ էր՝ դիմանալ այդ մեծ հաջողությանը:
Երբ մարդ միանգամից մեծ հաջողության է հասնում, երբ ամեն քայլափոխի ճանաչում են, ամեն տեղ հրավիրում են, երջանկություն է, բայց դրան դիմանալը շատ դժվար է:
Գիտեք ես ինչքան հարվածներ եմ իմ վրա վերցրել, որ նրանք թեթև անցնեն այդ ճանապարհը, ամեն հաջողություն իր հետ բերում է նաև քննադատություններ, սուտ պատմություններ, այդ ամբողջի տակից պետք է կարողանաս դուրս գալ»,- «HerMine Dialog»-ի շրջանակներում՝ խոսելով դժվարությունների մասին, պատմել է Սիլվա Հակոբյանի հայրը՝ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ հավելել է, որ փառքն ու հաջողությունը երբեք կուլ չի փոխել իրենց:
«Փառքը մեզ երբեք կուլ չի տվել: Հիմա ես տեսնում եմ շատ կոլեգաներ, որ փառքի գագաթնակետին են և այդ պահին ինձ եմ հիշում և համեմատում, ու հասկանում, որ ես այդպես չեմ եղել: Ինչ-որ տեղ անգամ, որ կարիք է եղել լինել հպարտ, ինքնավստահ ու ինքնահավան, անգամ դա չեմ ցուցաբերել երբեք, որը պետք է արտիստին»,- անկեղծացել է երգչուհին: