Մեր ընթացքն անշեղ է, եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին. Սրբազան Պայքար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սրբազան Պայքար շարժումը հայտարարություն է տարածել․
«Սիրելի հայրենակիցներ, Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու ՔԿ միջնորդության նիստը տեղի կունենա այսօր ժամը 22։00-ին, Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 20 շենք)։
Ժամը 22։00-ին հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու Սրբազան Հորն ու մեր պայքարի ձերբակալված մնացած բոլոր ընկերներին։
Մեր ընթացքն անշեղ է։ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»։